воскресенье, 9 марта 2014 г.

Audi-ի պատմությունը



Այս ավտոգիգանտը ստեղծվեց,որքան էլ որ անհավատալի լինի, դատարանի որոշմամբ 1910 թվականին: Քննարկվում էր Ավգուստ Խորխի գործն ընդդեմ HORaCH ընկերության իր նախքին աշխատակիցների:Գործընկերների պայմանավորվածության արդյունքում ինքնահավան Խորխը ստիպված եղավ հեռանալ սեփական ֆիրմայից, որը ստեղծել էր ինքը Zwickau քաղաքում 1899 թվականին: Մի քանի տարի անց նույն քաղաքում նա ստեղծեց մի նոր ընկերություն, բնականաբար կրկին կնքելով այն իր անունով:Իհարկե նույն ոչ մեծ քաղաքում նույն անվամբ երկու ընկերությունները չէին կարող գոյություն ունենալ. կրկին դատարանի որոշմամբ երկրորդը վերանվանվեց AUDI, Ինչը լատիներեն նույն թարգմանությունն ուներ ինչ HORCH-ը՝ «լսել»:



Առաջին AUDI-ին օժտված էր 4 գլանային շարժիչով,որը ուներ 2612 սմ3 ծավալ, նման իր նախորդ ստեղծaծներին,որ նա ստեղծել էր  HORCH-ի կազմում: Բայց շուտով դրան հաջորդեցին նոր շարժիչներ 3562,4680 և 5720 սմ3 ծավալով:Դրանց բոլորի մոտ այսպես կոչված սիմետրիկ փականներ էին. ներմղնանը գտնվում էր ներքևում, արտամղմանը՝նրա վրա՝ գլխիվայր:
    Մինչ աշխարհմարտը ստեղծվել էր ևս մեկ ոչ շատ մեծ ավտոմեքենա «8/28» տիպի 2071 սմ3 շարժիչով, որը շարունակեցին թողարկել խաղաղության հաստատումից հետո: Բայց 20-ականների ամենահանրահայտ մոդելը դարձավ 50 ձ.ու-անոց  «AUDI-K»-ն 3.5լ վերնադիր փականներով: Առաջին 6 գլանանային շարժիչը տեղադրվեց «AUDI-M»-ի վրա,որը թողարկվեց 1924թ-ին: Սրա աշխատանքային ծավալը 4655սմ3 էր, իսկ գազաբաշխիչ լիսեռը առաջին անգամ դրվեց վերևում: Ծնկաձև լիսեռը ուներ 7 հենարան, գլանների բլոկը ալյումինի համաձուլվածքից էր,թեկուզ պարկուճները պողպատից էին:Բոլոր անիվների արգելակները օժտված էին վակուումային ուժեղարարով: Ավտոմոբիլի առավելագույն արագությունը այսպիսով հասավ 120կմ/ժ-ի:
Առաջին 8 գլանանոց շարժիչը՝4872 սմ3 աշխատանքային ծավալով, ի հայտ եկավ 1928 թվականին «R» սերիայի մոտ,Որը ստացել եր բարձրագոչ անուն՝IMPERATOR: Դա հանդիսացավ AUDI-ի վերջին սեփական կոնստրուկցիան: DKW ընկերությունը  իրեն կցեց AUDI-ն:
Յորգեն Սկրաֆտե Ռասմուսեն՝ DKV-ի հիմնադիրը, որոշեց հատուկ AUDI-ի համար չստեղծել շարժիչային գամմա, այլ գնեց ամերիկական Rickenbacker ֆիրման իր ամբողջ արտադրողական հզորություններով ու մշակումներով:AUDI-ի հերթական մոդելները ի հայտ եկան 1929 թ.: դրանք էին՝ 6- գլանային Dresden-ը և 8 գլանային Zwickau-ն: 1931 թ.-ին  նրա մոդելային գամման համալրվեց նոր մոդելով՝ թեթևաքարշ «P»-ով՝ DKW-ի  շասսիով և 4-գլանային, 1122սմ3 ծավալով Peugeot-ի շարժիչով:
1932 թ.-ին  գերմանական ընկերություններ՝ DKW, Audi, Horch  Wanderer միավորվեցին՝ստեղծելով Auto Union կոնցեռնը: Այս  միավոչման առաջին արգասիքը AUDI-ի համար հանդիսացավ Front սերիան 6-գլանային վերնադիր փականներովց 2257սմ3 շարժիչով,որին հաջորդեց ետնաքարշակ Audi 920-ը՝ Horch-ի 6-գլանային 3281սմ3 շարժիչով:
 Առաջնաքարշակ Audi Front-ը հանդիսացավ վերոնշյալ կոնցեռնի համատեղ արտադրանքը՝ առաջնաքարշակ  
մեխանիզմի մտահղացումը մասսաայական ավտոմոբիլների համար պատկանում էր DKW-ի հիմնադիր Ռասմուսսենին,6-գլանային շարժիչը մշակվել եր Wanderer-ում ու թողարկվել Horch-ում, իսկ պատրաստի աբտոմոբիլը կրում էր AUDI մակնիշը: Չնայած նոր կառուցվածքի հիմնադրման հետ կապված դժվարություններին՝ ավտոմոբիլը իրեն դրսեվորեց շատ լավ և թողարկվեց մինչև 1938:Ի տարբերություն     փոքրալիտրաժ առաջնաքարշակ ավտոմոբիլների մեծամասնության,Front-ը պատկանում էր միջին դասին: Ավտոմեքենաները զինվում էին տարբեր բազմատեղանոց թափքերով և զարգացնում էին 105 կմ/ժ-ից ավել: 1937 թ.-ն Բեռլինի ավտոսրահում ներկայացվեց երեքտեղանոց էլեգանտ Front-ի սպորտային տարբերակը:
 Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Գերմանիայի այն տարածքը,որտեղ գտնվում էր Zwickau քաղաքը, մտավ ԳԴՀ-ի կազմ: AUDI-ի նախքին գործարանը ազգայնացվեց, իսկ այնտեղ սկսեցին թողարկել նոր, ոչ այնքան հայտնի Trabant ավտոմոբիլներ: AUDI մակնիշը ժամանակավորապես չքացավ, քանի որ Auto Union կոնցեռնը միայն DKW էր արտադրում: Միայն 1957 թ.-ին հայտնվեց նոր մոդել՝Auto Union 1000 անվամբ: Հաջորդ տարում Auto Union-ը անցավ Daimler Benz կոնցեռնի կառավարման տակ, 1964-ին, երբ սկսվեց նկատվել առաջնաքարշակ ավտոմոբիլների արտադություն, դարձավ Volkswagen-ի սեփականությունը: 1965 AUDI մակնիշը վերածնվեց: Ֆրանկֆուրտի ավտոսրահում ցուցադրվեց AUDI 1700-ը բարձր խնայողությամբ Daimler Benz-ի մշակած շարժիչով, որի սեղմման աստիճանը 11.2 էր,իսկ հզորությունը 72 ձ.ու.:
  1969 թվականին տեղի ունեցավ Auto Union և NSU ընկերությունների միավորումը, իսկ նոր ընկերությունը կոչվեց  NSU Auto Union: Վերջին կառուցվածքալին փոփոխությունը տեղի ունեցավ 1984 թ.-ին, երբ  NSU Auto Union-նն ուղղակի վերանվանվեց AUDI: 1965 թ.-ց հետո AUDI «ընտանիքը»  համալրվեց մի շարք անդամներով. 70-ականների սկզբին հայտնվեցին «60»,«75»,«80» և «100» սերիաները: 1980թ.-ին quattro լիաքարշակ մեխանիզմի շնորհիվ AUDI-ին մի շարք ռալլիներում հաջողությունների հասավ, որը բարձրացրեց վարկանիշը:
    
           
Լիաքարշակ մարդատարների մտահղացումը Ֆեդինանդ Պիեխինն էր, ով այս գործընթացը այնքան բնական էր համարում, ինչպես անցումը միայն ետևի անիվների արգելակման համակարգով ավտոմեքենաներից բոլոր անիվների արգելակային համակարգով ավտոմոբիլներին:AUDI-ի մասսայական լիաքարշակ ավտոմոբիլների արտադրությունը հանդիսացավ հեղաշրջումային համաշխարհային ավտոարտադրության մեջ: Լիաքարշակների համար հիմք հանդիսանում էին առաջնաքարշակները: Փոխանցումատուփի բլոկում դնում էին դիֆերենցիալով բաժանարար տուփ, որը պտտող մոմենտը բաշփում էր հավասար երկու սռնիների միջև:Նախատեսված էր նաև ետին փոխանցման անջատման մեխանիզմ: Առաջին լիաքարշակները նախատեսված էին սպորտային մրցույթների համար, որտեղ կարելի էր ստուգել նորագույն կառուցվածքնեչի հուսալիությունը:Դրանց վրա տեղադրված էին 5- գլանային հզոր շարժիչներ տուրբոներմղիչով: AUDI-n փաստորեն ստեղծեց նոր ուղղություն թե՛ սպորտային և թե՛ սովորական ավտոարտադության մեջ:
  Այսօր ել AUDI-ն առաջարկում է որակյալ ավտոմոբիլների լայն գամմա,1.2-6լ աշխատանքային ծավալներով շարժիչներով զինված: 
 ԳԱԳԻԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ  


Комментариев нет:

Отправить комментарий