Նախատիպի նախնական տարբերակը
Google ընկերությունը հասարակության դատին է ներկայացրել «անօդաչու» ավտոմոբիլ, առանց ղեկանվի, աքսելերատորի և արգելակման ոտնակների: Հենց այսպիսի ավտոմոբիլներով ապագայում կերթևեկեն նրանք, ովքեր սիրում են SMS գրել ղեկին կամ ալկոհոլի ազդեցության տակ վարել :
Նախատիպը իրենից ներկայացնում է երկտեղանի քաղաքային ավտոմոբիլ, որի արագությունը դեռևս սահմանափակված է 40 կմ/ժ-ով: Տեղանքում կողմնորոշումը ավտոմոբիլը իրականացնում է Google Soft-ի և իր ցուցիչների միջոցով: Ավտոմոբիլը ունի ուղեբեռի համար նախատեղված տեղ, իսկ ղեկավարման վահանակի տեղում միայն մեկնարկի, ավարտի կոճակներն են և դիսփլեյ, որի միջոցով տրվում է երթուղին:
Google նախատեսում է արտադրել մոտ հարյուր նման նախատիպեր: Ամռանը անց կկացվեն դրանց թեստավորումները (ավելի վաղ ստեղծված տարբերակները ունեն նաև ձեռքով կառավարման ռեժիմ): Եթե ամեն ինչ լավ ընթանա, մոտակա երկու տարում Կալիֆորնիայի փողոցներում, պիլոտային ծրագրի շրջանակներում, կհայտնվեն նման ավտոմոբիլներ: «Եթե տեխնոլոգիան զարգանա այնպես, ինչպես մենք ենք սպասում, մենք այն կներկայացնենք աշխարհին». ասում են Google-ում: Նորարարության թարմացումներին կարելի է հետևել Google+-ի էջում:
«Անօդաչու»-ի թեստդրայվը՝
Հիշեցնենք,որ Google-ը դեռևս վաղուց է օգտագործում նման ավտոմոբիլներ ՝իր Google Street View ծրագրի համար տեղանքը սքանավորելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий