Պուտո Լառան
Լառան մի սովորական աղջիկ էր,
ով ապրում էր լեռնային գյուղաքաղաքում, ուր կարելի էր ապրել թե՛ որպես գյուղացի մի
սովորական աղջնակ և թե՛ թույլ տալ քեզ ապրել քաղաքաբնակ կոկետուհու կյանքով: Լառան
միախառնել էր այդ երկու կերպարները ու ապրում էր անհոգ թռչնակի նման, երբեք
չպատկերացնելով, որ մի օր…
Լառան իրենց գյուղաքաղաքի
ամենագեղեցիկ աղջիկն էր, բարձրահասակ, պիրկ մարմնով, փարթամ կրծքերով ու այլ
բարեմասնություններով: Բնատուր գեղեցկության հետ մեկտեղ գիտեր, թե ինչպես դրսևորել
իրեն` տղամարդկանց ուշադրությանն արժանանալու համար, բայց միայն այդքանը: Լառան
ինչքան էլ գիտակցում էր իր առավելությունը մնացած աղջիկներից, միևնույնն է հայ
ավանդապաշտ ընտանիքում էր մեծացել, ապրում էր մի միջավայրում, ուր ցանկացած
սայթաքում կարող էր ճակատագրական լիներ: Անթերի սիլուետն ու աչքերի չարաճճի ժպիտը
օգտագործում էր միայն շրջապատի տղաներին խելքահան անելու համար: Որպես աղջիկ
ուղղակի հաճելի էր ուշադրությունը, նամանավանդ, որ կարողանում էր լինել միաժամանակ
և՛ ցանկալի, և՛ անհասանելի:
Լառան բնույթով իրականում
ինքնամփոփ էր ու մտածկոտ, սիրում էր առանձնանալ իրենց փոքրիկ հողակտորի փոքրիկ
տնակում, ուր իրեն զգում էր այդ տնակի փոքրիկ տիրուհին: Պառկում էր ցանկցկեն
մահճակալին ու երազում, երազում մի օր քայլել պոդիումի վրա, որը տեսել էր
արտասահմանյան ալիքներով, լինել հայտնի, պատկերացնում էր թե ինչպես են լուսանկարիչները
հերթ կանգնում իրեն լուսանկարելու համար, զգում ֆոտոխցիկների չխկչխկոցը ու պլաններ
կազմում, որ մի քիչ էլ մեծանա, ուղղակի փախչելու է այդ փոքրիկ գյուղաքաղաքից, ուր
բոլորը բոլորին ճանաչում են: Նա գտնում էր որ իրենը չէ սովորական ընտանիք կազմելն
ու տնային տնտեսուհի դառնալը, նա ուզում էր լինել հայտնի, սիրված ու ճանաչված,
անգամ մտքի մեջ պատրաստվում էր իր մասին պտտվող քննադատական կարծիքներին:
Հերթական անգամ իր երազանքների հետ մտավ այգի,
բայց այս անգամ ինչ որ բան ուրիշ էր: Տնակի դռակը որ միշտ փակ էր, թեկուզ առանց
կողպեքի, բաց էր այս անգամ: Անհանգստացավ, բայց որոշեց ներս մտնել: Ներս մտնելուն
պես հետևից ինչ որ մեկը գրկեց ու ձեռքով փակեց բերանը:
-Սու՜ս, հանգարծ չբղավես,
կսպանեմ,- ականջին շշնջաց ինչ որ տղամարդկային ձայն:
Վախն ու տղամարդու հաճելի
հպումը պարուրեցին մարմինը, լուռ համաձայնեց, խոստացավ, որ կլռի:
-Ես… ինձ ոստիկանությունն է
փնտրում, բայց ես մեղավոր չեմ, ես ոչ մի հանցանք չեմ գործել, բայց եթե չթաքնվեմ,
ինձ կձերբակալեն: Գիտեմ, որ իրական հանցագործներին շուտով կգտնեն, բայց ես
վախենում եմ: Չես մատնի չէ՞ ինձ:-Չէ, բայց վախեցա, ես քեզ չեմ
ճանաչում, որքան էլ որ տարօրինակ է, կարծես թե բոլորին ճանաչում եմ այս կողմերում:-Ես կողքի գյուղից եմ, չես էլ
ճանաչի, երկար ժամանակ Հայաստանում չէի:-Իսկ ինչքան ե՞ս պատրաստվում
այստեղ մնալ, ես իմ տնակում ոչ ոքի ներկայությունը չեմ հանդուրժում, սա իմ փոքրիկ
ամրոցն է,- չարաճճի աղջնակն արթնացավ մեջը, երբ ներքուստ զգաց, որ այդ տղայից
վտանգ չկա:
-Մինչև անցնի վտանգը,-տղան էլ
ժպտաց,- դժվար ինձ այստեղ փնտրեն:
-Լավ, կհանդուրժեմ մի կերպ,
բայց ոչ երկար, հիմա գնամ, վաղն առավոտյան կգամ, ինչ որ բան պետք է՞:-Հիմա ոչինչ պետք չէ, բայց
վաղն առավոտյան երևի սոված կլինեմ ու ծխախոտս էլ վերջացած կլինի:-Լավ, բայց չգիտեմ էլ` ինչպես
ես լավությանս տակից դուրս գալու,-ժպտաց բազմանշանակ ու աչքով արեց,- գնացի:
-Լավ, չես մատնի չէ՞ իրոք:
-Հըըն, ես հավատում եմ, որ
դու հանցագործ չես:Դուրս եկավ, ինչ որ բան չէր
թողնում արագ հեռանալ, կարծես ինչ որ լուրջ բան էր թողել տնակում, ինչ որ բան,
առանց որի չէր ուզում հեռանալ: Վախ զգաց, որ մինչև վաղն առավոտ միգուցե նրան էլ
չգտնի տնակում, բայց քայլեց դեպի տուն: Ճանապարհին ծխախոտ գնեց, որ առավոտյան շուտ
վերադառնա տնակ:
-Էդ էլ ու վերջ,- ետևից
ֆշշացրեց պառավ խանութպանուհին,- իբր մի բարոյական էր, հիմա էլ սկսել է ծխել:
Ամբողջ գիշեր շուռումուռ եկավ
անկողնում ու թեև գիտեր, որ չի կարողանա քնել, բայց ամեն դեպքում զարթուցիչը լարել
էր: Առավոտյան վեր կացավ անկողնուց, ոտնաթաթերի վրա գնաց խոհանոց տղայի համար
ուտելիք վերցնելու ու զգույշ դուրս եկավ տնից: Խլշկոտելով քայլեց դեպի այգին տանող
փողոցը, մի քանի անգամ համոզվեց, որ հետևող չկա իրեն ու մտավ այգի: Սիրտը սկսեց
արագ բաբախել: Մի պահ կանգ առավ դռան շեմքին, ականջ դրեց, հազաց, որ ներսում
գտնվողը իմանա, որ մարդ է գալիս, բայց վախեցավ նախօրդ օրվա «հարձակմանն» արժանանա
ու ձայն տվեց:
-Այստեղ եմ,- լսվեց ներսից:-Փառք աստծո, վախենում էի
այստեղ չգտնել քեզ:-Չէ, ուր պիտի կորեի՞: Դժվար
գտնեն ինձ այստեղ, իսկ քեզ վրա էլ չգիտես ինչու չէի կասկածում, որ կմատնես:-Իզուր, շատ հնարավոր է որ
մատնեի, ինչո՞ւ պիտի քեզ վստահեմ:
-Չգիտեմ, բայց պիտի վստահես,
նայիր աչքերիս մեջ, այստեղ հանցագործ տեսնո՞ւմ ես, այն էլ մարդասպան,- մոտեցավ
աղջկան, այնքան որ դեմքին զգաց նրա տաք շունչը: Գոռում էր:
-Չէ,- մի տեսակ նվաղած ձայնով
շշնջաց Լառան,- չեմ կասկածում քո անմեղության վրա:
-Ուրեմն մի խոսիր այդպես,-
բռնեց ձեռքը ու ձգեց դեպի իրեն,-մի խոսիր, լսում ե՞ս:Լառայի ջերմ շունչն ու ձեռքի
հպումը հաճելի դող առաջացրին, ավելի մոտեցավ, ձայնի տոնը ակամա ցածրացավ, շուրթերը
մոտեցրեց ականջին ու շշնջաց, հատիկ հատիկ բառերով,- ես հանցագործ չեմ, ասեմ
ավելին, դու ինձ դուր ես գալիս կամ սիրում եմ քեզ կամ չգիտեմ, մի խոսքով դու իմը
պիտի լինես:Աղջկա մարմնով հաճելի սարսուռ
անցավ, խտուտ եկավ ականջը, տարածվեց ողջ մարմնով, ձեռքով գրկեց տղայի մեջքը,
ոտքերը թուլացել էին:
-Սիրում եմ քեզ,- փակ աչքերով
գտավ Լառայի շուրթերը, մի ձեռքով գրկեց մեջքը, մյուսը սահեց դեպի ներքև:
Բարձրացրեց փեշը, ամբողջ ափով գրկեց պիրկ հետույքը: Համբուրեց պարանոցը, դոշը,
ձեռքով քանդեց կրծքկալի կոճակը: Ճերմակ կուրծքը կարծես ազատվեց, բաց դաշտ դուրս եկած հովատակի նման:
Ափերը գտան զույգ պրկված «գնդակները», երեքից չորս համար, մտքում գնահատեց Լառայի
կրծքի չափերն ու ինքն իր մտքի վրա ժպտաց: Դոշը համբուրելով հասավ պտուկներին,
որոնք արդեն մասուրի նման պրկվել էին, դուրս ցցվել ջղային ու սպասում էին,
փափագում համբույրները: Բերանի մեջ առավ պտուկը, ագահաբար ներծծեց, հոտո մյուսը:
Լառան հաճույքից արդեն չէր կարողանում ոտքի վրա կանգնել, հետ հետ գնաց, ընկավ
մահճակալի վրա:
-Խելառ, մի արա, ես դեռ կույս
եմ, ես չեմ տրվել դեռ…,- համբույրն ընդհատեց աղջկա խոսքերը:
Գլուխը դրել էր անծանոթ տղայի
դոշին ու ձայն չէր հանում, հազար միտք էր պտտվում գլխում, ճշտի ու սխալի մեջտեղում
կանգնած, չգիտեր, արդարացնի՞ իր այդ քայլը, թե՞ մեղավոր զգա իրեն: Բայց մի բան
հաստատ էր, նա երջանիկ էր զգում իրեն այդ պահին ու թեկուզ սա հեքիաթի մնան հօդս
ցնդեր, միևնույնն է, նա երջանկությամբ կհիշեր այդ երանելի պահերը: Բայց ախար տղայի
անունն անգամ չգիտեր:
-Լսի, գոնե կասե՞ս անունդ,
արդար չէ, ես տվեցի իմ համար ամենակարևոր բաներից մեկը, դու անգամ անունդ դեռ չես
ասել:
-Մհեր:
-Դու ինձ կթողնես չէ՞ Մհեր:
-Ինչո՞ւ:-Չգիտեմ, հայ տղաների համար
մինչև ամուսնական առաջին գիշերը սիրով զբաղվելը փակում է բոլոր դռները:
-Դու ինձ չես ճանաչում,
ուրեմն եզրակացություններ մի արա:
-Քեզ լավ չեմ ճանաչում, բայց
երևույթին քաջ ծանոթ եմ, կապրենք կտեսնենք:
-Սո՜ւս,- ավելի պինդ գրկեց
Լառային:
Լառան սկսեց հեկեկալ, հետո
հիստերիկ ծիծաղը համակեց, նորից սկսեց լացել, կարծես խելագարվել էր,-դու ինձ
կթողնես ու կանհայտանաս այնպես, ինչպես հայտնվեցիր:
-Չկա նման բան Լառ, ես քեզ
չեմ թողնի:
-Չեմ փոշմանում մեր արարքի
համար, թեկուզ և իմ մտավախությունն իրականանա: Ես սիրում եմ քեզ, այ հիմա ես
երջանիկ եմ, երևի սա է երջանկությունը,- կրկին հիստերիկ նոտաներ զգացվեց ձայնի
մեջ,- սիրում ե՞ս ինձ:
-Շատ:
-Արի փախչենք հեռու, շատ
հեռու, ուր ոչ ոք մեզ չի գտնի:
-Հա բայց մենք շուտով էստեղ
էլ ապահով կլինենք:
-Սիրտս ինչ որ վատ բան է
զգում, զգում եմ ոնց ես հեռանում ինձնից, չլքես ինձ, խնդրում եմ:
-Չեմ լքի, չե՜մ լքի,
հանգստացիր: Դու հիմա պիտի գնաս, միգուցե քեզ փնտրեն այստեղ ու մեզ ինչ որ մեկը
տեսնի:
-Լավ,- պինդ գրկեց, կարծես
վերջին անգամն էր գրկում,- երեկոյան կգամ:
Դուրս եկավ այգու դռնակից, քայլեց դեպի տուն,
դանդաղ, ինչ որ բան կորցրացի մտամոլոր, սիրտը ինչ որ տեղ թողածի քայլվածքով: Ճանապարհին
հիշեց Մհերին, հիշեց իր իր առաջին «գիշերը», հիստերիկ ծիծաղեց, հիշեց
հարաբերականության տեսության մասին անեկդոտը, առաջին «գիշեր» առավոտյան ժամը 8-ին:
Հասավ տուն ու ուղիղ գնաց իր սենյակ:
-Լառա,-հետևից կանչես մայրը:
-Մամ ինձ լավ չեմ զգում, շոգ
է, մի քիչ քնեմ:Փակեց սենյակի վարագույրը,
սենյակը մթնեց, շորերով պառկեց հավաքած մահճակալին, կծկվեց, ամուր գրկեց ծնկները,
կարծես ինչ որ բան էր պահում, որ չգողնանա իրենից:
Աչքերը բացեց, շուրջն արդեն
մութ էր, վախեցած վեր թռավ,-Մհերը, քնով ընկա, չգնացի Մհերի մոտ: Տնից դուրս եկավ
թաքուն ու համարյա վազելով իրեն նետեց դեպի այգին տանող ճանապարհը: Ուրիշ ժամանակ
մթից կվախենար, բայց հիմա մի ահերևույթ ուժ առաջ էր մղում: Հևիհեվ մտավ տնակ,
Մհերն այնտեղ չէր, մլմլացող նավթի լամպը հազիվ էր լուսավորում, ուր որ է կհանգեր:
Սեղանին մի երկտող կար.-Ես գնում եմ սերս, էլ պետք
չէ, որ թաքնվեմ, կգտնեմ քեզ:Լացակումած աչքերին մոտեցրեց
երկտողը, կրկին կարդաց, ափերի մեջ ճմրթելով սեղմեց կրծքին իր միակ պատառիկը Մհերից
ու կուլ տվեց արցունքները: Ուզում էր բարձրաձայն լացել, բայց այդ էլ չէր
կարողանում: Լուռ նվնվոցի նման մի ձայն խառնվել էր ծղրիդների երգին ու բվի մերթ
ընդ մերթ շամփրող ձայնին: Մոտ քառասուն րոպե մնաց այդ դիրքում, թևքով մաքրեց
արցուներն ու դուրս եկավ տնակից: Ի՞նչ էր
անելու, իսկ եթե Մհերն էլ չգա, իսկ եթե սա ուղղակի հեքիաթ էր, որ գնաց ու էլ չի
վերադառնա: Անգամ պահի տակ կասկածում էր, որ այդ երկու օրվա ապրածն իր հետ է
կատարվել: Քայլերն արագացրեց, որ տանը չնկատեին բացակայությունը, զգույշ մտավ տուն
ու թաքուն մտավ իր սենյակ: Լավ է ոչ ոք չնկատեց: Պառկեց բերանքսիվայր հավաք
անկողնուն ու ծածկոցով խցեց բերանը, որ չոռնա ցավից: Խաղաղվեց, հիշեց երջանիկ այն
պահերը ու ժպտաց: Պատուհանից Լուսինն էր նայում, միակն ով ականատես էր Լառայի
ժպիտի ու ցավի արանքում խաղին:
-Գժվելն այսպես է լինում,
երջանիկներին չեն դատում, իսկ ես երջանիկ եմ,- սփոփեց ինքն իրեն ու փակեց աչքերը:Եթե մինչև հիմա մի քանի օրը
մեկ էր գնում այգի, հիմա ամեն օր: Վերցնում էր ինչ որ գիրծ կամ ինչ որ հաճելի
զբաղմունք ու փախչում աշխարհից դեպի իր ամրոցը, իր անկյունն, ուր կյանքում առաջին
անգամ զգաց, թե ինչ է իրական երջանկությունը: Ա՜խ, որքան կուզեր նորից տեսնել
Մհերին, գրկել, համբուրել ու թեկուզ դա էլ լիներ վերջինը: Արդեն մեկ շաբաթ էր
անցել, բայց Մհերը չկար: Հերթական անգամ վերցրեց գիրքն ու քայլեց այգու
ճանապարհով: Այգու դռնակի մոտ զգաց, որ ներսում ինչ որ բան այն չէ: Առաջացավ, զգաց
Մհերի ներկայությունը, հրեց դուռը ու կարկամեց: Տնակով մեկ ծաիկներ էր: Զգաց Մհերի
տաք հպումը, շնչառությունը պարանոցին:
-Գիժ, ասացի չէ՞ որ կգամ, իսկ
դու չէիր հավատում:
-Հավատում էի, բայց վախենում,
ես ամեն օր եկել եմ այստեղ ու սպասել քեզ:-Ես սիրում եմ քեզ, սիրում,-hամբուրեց
պարանոցը, սահեց դեպի մեջքը, մերկացրեց աղջկան համբույրներով:
Կրկին հայտնվեցին տարփանքի
գագաթին, կրկին կորցրին իրենց, ձուլվեցին իրար: Անհագ խմեցին իրար, անապատում մի
բաժակ ջուր գտածի պես:
-Լառ,- Մհերը ոտքով էլ գրկեց,
կարծես ինչ որ տեղ էր փախչելու,- Լառ, ես պետք է ժամանակավոր մեկնեմ Հայաստանից:-Ի՞նչ, նոր որոշեցի՞ր,-դառն
քմծիծաղ տվեց:
-Չէ, շուտ էի որոշել:
-Սար ու ձոր մի ընկիր, ես
պատրաստ էի սրան, դու փախչում ես, դու ուղղակի չես կարող ինձ հետ լինել միշտ, դու
մայրիկիդ պետք է մեր ամուսնության արնաշաղախ սավանը ցույց տաս, որն այլևս անհնար է
մեր դեպքում: Դու թուլամորթ ես: Բայց… բայց սիրում ես ինձ: Դու ինքդ քեզնից ես
փախչում, դու…: Ես կդիմանամ, այո, ես կապրեմ առանց քեզ, ես կապրեմ, թքած թե մենակ
կլինեմ այսուհետ, իմ երջանկությունն էլ երևի այսքանն էր: Բայց դու ինձ մտքիցդ չես
հանի, չես հանի:-Լառ… կներես: Լառ խոստանում
եմ, հենց հարմարվեցի, գործերս լավ դասավորվեցին քեզ կտանեմ:
-Անիմաստ խոստումներ մի տուր,
դու թուլամորթ ես:Հագնվեց ու դուրս եկավ: Ո՞ւր
գնար, ի՞նչ աներ: Զգաց, որ միայն Մհերի վրա հոխորտալուց էր ուժեղ ու համարձակ,
թալանված զգաց իրեն, մորեմերկ դուրս շպրտված պոռնիկի նման, որ ոչինչ չուներ էլ
ապրելու համար: Քայլեց դեպի տուն ու կրկին փակվեց սենյակում: Ոչ ոք չէր կարողանում
Լառային դուրս բերել սենյակից, օրերով մնում էր սենյակում առանց սնվելու, առանց
խոսելու: Խեղճ մայրը չգիտեր ինչ աներ: Ոչ ոք չէր հասանում Լառայի ցավը, իսկ Լառան
օր օրի հալվում էր, աչքերի տակ պարկեր էին հայտնվել, երբեմնի գեղեցկուհուց միայն
մի շարժվող ուրվական էր մնացել: Երեք ամիս համարյա դուրս չեկավ սենյակից: Մաշկն
այնքան արևի երես չէր տեսել, որ դեղնավուն
հիվանդոտ երանգ էր ստացել: Բայց քայլ քայլ դուրս էր գալիս այդ վիճակից, հասկացել
էր, որ կործանվում է: Հայելու մեջ նայելուց հետո կարոտեց երբեմնի գեղեցկուհի
Լառային աչքով արեց ինքն իրենց ու խոստացավ որ կդառնա նույնը: Կարծես կամաց հունի
մեջ ընկավ կյանքը, Մհերին արդեն այնքան էլ հաճախակի չէր հիշում, վերականգնվեց
երբեմնի գեղեցկությունը, բայց ինչ որ բան միշտ պակասում էր` չկար աչքերի չարաճճի
ժպիտը, դրանք ավելի թախծոտ էին դարձել: Լառան ուժեղ աղջիկ էր դարձել, որից ինքն
անգամ վախենում էր: Լառան այլևս կին էր, երեք ամսում մոռացել էր պոդիումի
երազանքը, ծափահարություններն ու հիացական հայացքները: Լառան էլ նույն Լառան չէր:
Հետո Լառան ծանոթացավ մի
տղայի հետ, ում հետ մի օր կրկին բանը հասավ սեքսին, սկսվեցին տարբեր զանգեր ու
սպառնալիքներ, իբր թե գիտեն ինչ կյանքով է ապրում Լառան: Սկզբից ստիպված քնում էր նրանց
հետ, հետո դարձավ սովորական, անգամ սկսեց դուր գալ, որ իրեն Պուտո Լառա էին
կանչում: Ինքն իրեն նինֆոմանուհի էր համարում, շատ էր սիրով զբաղվում տարբեր
մարդկանց հետ, ծանոթ, անծանոթ, համակրելի, զզվելի, բայց երբեք չէր վաճառում իր
մամինը, ուղղակի սեքսը դարձել էր ուտելու, խմելու, ծխելու նման մի բան:
Մի օր էլ անհայտացավ… ասում են գնացել է Եվրոպա:
Համացանցով մի Ֆրանսիացի երիտասարդի հետ է ծանոթացել, ամուսնացել են ու Պուտո
Լառան դարձել է հոգատար կին ու մայր:
Հ.Գ. Լառան փախել է մի տեղից,
ուր աղջիկներին «սխալվել» չի կարելի
Այլ կայքերում հրապարակելիս հղումը Մամուլյանի բլոգին պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий