среда, 9 сентября 2015 г.

Արաբական Միացյալ Էմիրաթներում պետք հիմար լինել, որ արաբ լինելով հարուստ չլինես. վիրտուալ էքսկուրսիա ԱՄԷ-ում





Կպատկերացնեի՞ն արդյոք ԱՄԷ-ի այժմյան նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահարանիի նախնիները որ արևից խանձված Արաբական կղզու այս փոքրիկ հատվածը, որ գտնվում է Պարսկական և Օմանի ծոցերի ափերին, ունի ընդամենը 78 հազար կմ քառակուսի տարածք, մի օր կդառնա աշխարհի ամենահարուստ պետությունը: Դժվար թե.


ԱՄէ-ը  ֆեդերալ հանրապետություն է, բաղկացած 7 կոմսություններից (Էմիրաթներից)` Աբու-Դաբի, Դուբայ, Շարժա, Ռաս-էլ-Հայմա, Էլ-Ֆուջայիրա, Աջման, Ւմ-էլ-Քայիվայն: Երկրի մեծ մասը անապատ է: Սահմանակցում է Օմանի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի հետ: Կրոնը` իսլամ, բնակչությունը 5.8 մլն, որոնցից 20 տոկոսը շիա, ազգային տոնը` անկախության օրը` դեկտեմբերի 2. այս տարի կնշվի անկախության 44-ամյակը: Գլխավոր էմիրաթները` Աբու-Դաբի (մայրաաղաքն է) և Դուբայ (տուրիստական կենտրոնը): Այս երկուսը առանձին-առանձին մտնում են նաև մի շարք արաբական միջազգային կազմակերպությունների մեջ:  ՍՍՀՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել է 1971 թվականին: Պետության հիմանական հարստությունը հանդիսանում է նավթը: Զարգացած է  նաև հողագործությունը(թություն, խաղող, մրգեր, բանջարեղեններ) և անասնապահությունը (ուղտ): Արտահանում է նավթ, սեղմած գազ, ձուկ, մարգարիտ, թութուն, կաշի:Ներկրում է` լայն կիրառման պարագաներ, ավտոմեքենա, հաստոցներ, սարքավորումենր, շինանյութ, զինտեխնիկա: Հիմնական առևտրային գործընկերները ԱՄՆ, Ճապոնիա,Իրան,Հնդկաստան, Քուվեյթ: 



«Ուզում եմ մտնել սառնարանը». 

Սա առաջին արտահայտությունն էր` հնչած ԱՄԷ-ում: Առաջին անգամ վայրէջք կատարելով Շարժայի օդանավակայանում, առաջին միտքը որ առաջանում է, ետ դառնալն էր: Կոնդիցիոների գյուտը փրկություն էր ԱՄԷ այցելած օտարազգիների համար: Դրանցով են կահավորված ավտոմեքենաները, քաղաքային տրանսպորտը, բոլոր շինությունները, անգամ բացօդյա լողավազանները: Անգամ ստվերում 53 աստիճան C է ջերմաստիճանը: Թթվածնի պարունակությոնն օդի մեջ ընդամենը 80 տոկոս է, 20 տոկոսով նորմայից ցածր: Իսկ եթե դրան գումարենք նաև այն ,որ ամառային եղանակին ջերմաստիճանը կարող ա արևի տակ լինել մինչև 65, պարզ է դառնում, թե ինչու է այդ շրջանում տուրիստական հոսքերը պակասում: Իդեալական եղանակները հանգստի համար գարունն ու աշունն են: 





Հեքիաթ, առանց գրանցման իրավունքի

 Արաբական աշխարհում սուրբ են համարվում երեք սիմվոլներ` կուժ, բազե և ուղտ: Ջուրը երկրի վրա կյանքի խորհրդանիշն է, բազեն` հեռատեսության ու որսը ձեռքից բաց չթողնելու, իսկ ուղտը` հպարտության, համբերատարության ու դիմացկունության:


 Իսլամի պաշտանմունքը ենթադրում է շարիաթի օրենքներին ենթարկվելը` նրանց շնորհակալությունը Բարձրյալին այդ ամեն ինչի համար: Իհարկե այդ փոքրիկ հողակտորի այդօրինակ ծաղկումն ու հիանալի ծառուղիներով, այգիներով պատվելը պատահականության արդյունք չէր: ԱՄԷ տարածքը հանդիսացել է Անգլիայի գաղութը. այս պնդումն այնքան էլ իրական չէ, պարզապես նրանց ներքին պայմանավորվածությունն այսպիսին էր` արաբները ձեռք չեն տալիս անգլիական դրոշներով նավերին, իսկ անգլիացիները ակտիվ առևտրով են զբաղվում արաբների հետ: 1971 թվականին 7 էմիրաթների համատեղ որոշման արդյունքում ստեղծվեց ԱՄԷ-ը: Իսկ 5 տարվա ընթացքում հայտնաբերվեց առաջին նավթի հանքը: Այ հենց աստեղ պետք էր արաբական հին ասույթը` «Շտապողականությունը շեյթանից է». Դանդաղ շտապելով 30 տարվա ընթացքում նրանք նախնադարից ցատկեցին 21-րդ դար:   Գերնորագույն տեխնիկա, եվրոպական մակարդակի սպասարկում, շքեղ պալատներ, գերբարձր երկնաքերեր, ցանկացած տեսակի հարկերի բացակայություն` ահա թե ինչ է  իրենից ներկայացնում մերօրյա ԱՄԷ-ը: Հեքիաթ է սա, ուղղակի առանց գրանցման իրավունքի նրանց համար, ովքեր ընդմիշտ հեռացել են իրենց երկրից: 5.8 մլն բնակչությունից կես միլիոնը բեդուիններն են, ովքեր տիրապետում են նշանակալի առավելությունների: Մնացյալները (պակիստանցիներ, հնդիկներ, աֆղսններ) հանդիսանում են էժան աշխատուժ: Բնակության թույլտվություն տրվում է երեք տարով, իսկ աշխատանքային պայմանագրի երկարացման դեպքում, բնակության թույլտվությունը նույնպես երկարեցվում է. այստեղ այս զանգվածն աշխատում է չնչին գումարների դիմաց` մոտ 300 դոլար ամսեկան: Միայն արաբներն իրավունք ունեն մատուցել սոցիալական ծառայություններ, բուժօգնություն:Սակայն այսքանով հանդերձ էմիգրանտների համար այստեղ ավելի ձեռնտու է աշխատել, քան սեփական երկրում: Օրինակ ուղտապանը Եգիպտոսում վաստակում է 20 դոլար ամսեկան, իսկ էմիրաթներում 300: Հիմնականում էմիգրանտները այստեղ առանց ընտանիքի են քանի որ ընտանիքով տեղափոխվելու դեպքում ամսեկան եկամուտը պիտի 1000 դոլարից բարձր լինի: Անհավատների հետ ամուսնանանալը, այսպես կոչվում են ոչ մուսուլմանները, մահացու մեղք և հանցագործություն, որի համար կնոջը վտարում են երկրից ընդմիշտ: Ամուսնանալը արաբի հետ ձեռնտու չէ. նախ` միևնույնն է քաղաքացիություն չես ստանա, բաժանության դեպքում կմնաս առանց երեխաների, նաև սեփական տղամարդուդ ստիպված ես կիսել այլ կանանց հետ :)  Սա էլ կանանց դեպքում, երբ աչքը «տնկեն» արաբի վրա, բայց ամուսնանալու դեպքում կունենան առանձին տուն, որտեղ կդաստիարակեն երեխաներին, կապրեն շքեղ կյանքով այնքան ժամանակ, մինչև չձանձրացնեն արաբ ամուսնուն: 
Արաբ-բեդուինի ընտանիքում աղջկա ծնունդը տոն է, քանի որ պետությունից պարգևատրում է ստանում 400 հազար դերհեմ (100 հազար դոլար):





ԱՄԷ-ում պետք հիմար լինել, որ արաբ լինելով հարուստ չլինես
Արաբները, լինելով թվով սակավ, բայց տիրապետելով ամբողջին, ունեն առավելություն բոլորի հանդեպ: Ավելի պերսպեկտիվները օգտագործում են իրենց ունեցվածքը, ստանալով մեծ եկամուտներ, իսկ մյուսները վարձակալությամբ են տալիս արտասահմանյան գործարարներին, ստանալով կրկին մեծ եկամուտներ: Այսինքն այնտեղ կարելի է շքեղ ապրել առանց աշխատելու: Ավելի ձեռներեց արաբները այդ գումարները ներդնում են տուրիզմի մեջ, ստանալով մեծ եկամուտներ հյուրանոցներից, լողափերից և այլնից: Արաբական բանկերում չնչին տոկոսներով վարկերն այքան շատ են, որ համեմատվում են անապատում գումար գտնելու հետ:









Չնայած 1971 թվականից ունեցած անկախությանը, ԱՄԷ-ում անգլիացիների ազդեցությունը դեռևս զգալի է: Բանկերում, խոշորագույն կազմակերպություններում ղեկավար կազմը անգլիացիներն են: Մեծ Բրիտանիայի քաղաքացիները տարին եմկ անգամ առանց վիզայի իրավունք ունեն որպես տուրիստ այցելել ԱՄԷ:

Բնիկ բեդուիններին կարելի է անմիջապես տարբերել հագուկապից: Շեյխական ընտանիքի անդամները զբաղեցնում են բարձր ղեկավար պաշտոններ, տոնական օրերին հագնում են ոսկեգույն ասեղնագործությամբ մուգ մանուշակագույն զգեստներ: Անգամ նրանց կարելի է տարբերակել ավտոմեքենաներով: Եթե համարի վրա կա հատուկ նշան, դա նշանակում է, որ այդ մեքենայով երթևեկում է շեյխի ընտանիքից երևէ մեկը, իսկ եթե առանց համարի է մեքենան ու դրոշակներով, դա նշանակում է որ ձեր առջև ոչ ավել, ոչ պակաս շեյխի մեքենան է: 


Բեդուինուհիները մինչև հիմա կրում են սև զգեստներ, որոնց դեպքում երևում են միայն աչքերը: Շարիաթի օրենքներով նրան աչքերից բացի իրավունք ունեն տեսնելու միայն, հայրը, եղբայրները և ամուսինը:


 Եթե ձեր կողքով բեդուինուհի է անցնում, հաստատ նրանից հետո ձեր ռունգերում դեռ ահագին ժամանակ կմնա նրա թանկարժեք օծանելիքի բույրը, իսկ բեդուին տղամարդուն անհնար է պատկերացնել առանց թանկարժեք հեռախոսի կամ ավտոմեքենայի: 

ԱՄԷ-ը գիշերն ու ցերեկը

ԱՄԷ-ը իրենից ներկայացնում է մի ամբողջ այգի: Այնտեղ աճում է 80 հազար միավոր ծառ ու թուփ, որոնցից յուրաքանչյուրը ունի խոնավության ստացման իր ինդիվիդուալ աղբյուրը: Շեյխ Մաքթումը, իմանալով նավթի հսկայական պաշանրների մասին, ասաց` «Ես այդ հողը կվերածեմ այգի-պետության» ու կատարեց իր խոստումը: Մեկ արմավենու մշակման համար տարեկան ծախսվում է 300 դոլար: ԱՄԷ-ի ամբողջ գյուղատնտեսությունը ի զորու չէ ապահովել բանկչության պահանջարկի անգամ տաս տոկոսը:




Իսկ գիշերային Դուբայը պարզապես հրաշք է, իր յուրօրինակ երգող շատրվաններով ու լուսավորությամբ:Սեքս-շոփեր իհարկե չկան Դուբայում, սակայն գիշերային ակումբներ կան, որտեղ արաբները մեծ հաշվով անելիք չունեն, այստեղ հիմնականում այլազգիներ են, ռուսներ, ուկրաինացիեներ, եվրոպացիներ: Սակայն նրանց համար օրենքը խախտելը կարող է ճակատագրական լինել, ասենք մի 4-5 տարի ազատազրկում, բռնաբարություն ու անապատի ինչ որ անմարդաբնակ վայրում կարող են թողնել ու հեռանալ:












«Շառից, փորձանքից հեռու»

ԱՄԷ-ում սակայն հանցագործությունների ամենացածր տոկոսն է աշխարհում: Դատեք ինքներդ. սպանության, բռնաբարության, թմրամիջոցների տարածման համար սպառնում է մահապատիժ: Թմրամիջոցների օգտագործման համար 10-15 տարի ազատազրկում: Երկու տարի ազատազրկումը միգուցե անխուսափելի լինի, եթե պատահաբար ոստիկանը կանգնեցնի ավտոմեքենադ: 

Լուրջ հիմքերի վրա է դրված ընտանիքի ինստիտուտը: Ամուսնական դավաճանության, արտամուսնական երեխայի ծնունդի համար կարելի է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման:
Մարմնավաճառները կարող են լինել ոստիկանության ագենտներ ու ձերբակալությունը պատրաստ է:
Թերևս անհրաժեշտ է ու օգտակար ԱՄԷ-ում ենթարկվել նրան օրենքներին: 

Նյութը օգտագործելու դեպքում, հղումը բլոգին պարտադիր է: 

Պատրաստեց` Գագիկ Մամուլյանը




























Комментариев нет:

Отправить комментарий