четверг, 15 октября 2015 г.

Ամենաթեթև նյութն աշխարհում (տեսանյութ)


Boeing ընկերությունը ստեղծել է «հեղափոխական» մետաղ: Նոր մետաղը կոչվում է միկրոլատիս և այն 99.99 %-ով կազմված է օդից:

Մետաղի գազտնիքը կայանում է նրանում, որ այն կազմված է խոռոչային խողովակներից, որոնք տեղակայված են խաչաձև: Արդյունքում նյութը ստացվել է շատ թեթև, ինչպես նաև ընդունակ է դիմանալ շատ մեծ ճնշումների, կլանելով ավելի մեծ էներգիա, քան մյուս մետաղները:
HRL-ի գիտաշխատող Սոֆիա Յանգը պնդում է, որ նման կառուցվածք ունեն նաև ոսկորները: Արտաքինից մեր ոսկորները շատ ամուր են, սակայն ներսից նրանց մեծամասնությունը դատարկ է և ունի ծակոտկեն կառուցվածք, որի պատճառով էլ դրանք այդքան թեթև են, սակայն չեն կոտրվում այդքան հեշտ:
«Մեր պատկերացմամբ այս մետաղի լայն կիրառության ամենանպատակահարմար ուղղություններից մեկը օդանավերի արտադրության մեջ է: Երբ ես օդանավ եմ նստում և նայում եմ դրա մի շարք մասերի, առաջին միտքը որ ծագում է իմ ուղեղում, դա այն է, որ մի շարք դեպքերում կարելի է օգտագործել միկրոլատիսը` ավելի թեթև դարձնելու համար օդանավը»,-  ասում է Յանգը:
Boeing-ը հայտարարում է, որ շուտով միկրոլատիսը լայն կիրառում կունենա իր արտադրության մեջ: Այս նյութը թույլ կտա զգալիորեն թեթևացնել օդանավի քաշը, որը իր հերթին կբերի վառելիքի ծախսի նվազման:

Մի քանի մասնագիտական դիտարկում էլ իմ կողմից.
 Այս նյութի կիրառումը օդանավերի արտադրության մեջ քաշի թեթևացման միջոցով կբերի վառելիքի ծախսի նվազման, որն էլ իր հերթին կմեծացնի առավելագույն թռիչքի հեռավորությունը, որն այսօր էլ մեծ խնդիր է մնում միջմայրցամաքային երկար թռիչքների դեպքում: 
 Քանի որ նյութի կառուցվածքը թույլ է տալիս զգալիորեն կլանել հարվածները, այս նյութի օգտագործումը ավտոարտադրության մեջ կբերի վթարի հետևանքով ստացած վնասվածքների ծանրության զգալի նվազում. նյութն իր վրա է կրում հարվածի ուժի զգալի մասը ու մարում:
 Ավտոարտադրության մեջ նույնպես վառելիքի ծախսը այսօր մի շարք թեթև կոմպոզիտային նյութերի կիրառման միջոցով քաշի հաշվին փորձ է արվում նվազեցնել, իսկ այս նյութի կիրառությունը հետագայում կբերի դրան: 

Հեղ` Գագիկ Մամուլյան

Բլոգից նյութ վերցնելու դեպքում հղումը բլոգին ՊԱՐՏԱԴԻՐ Է


Комментариев нет:

Отправить комментарий