воскресенье, 20 марта 2016 г.

Մերօրյա կարճասացները. Գագիկ Կիլիկյան


Կարճասացությունը մի քանի բառով, մի ամբողջ երևույթի նկարագրությունն է: Հարուստ բառապաշարով հեշտ է նկարագրել ցանկացած երևույթ, զգացմունք ու դրվագ, սակայն մերօրյա կարճասացները կարողանում են սուղ բառամթերքով արտահայտվել ու արտահայտել համապարփակ մտքեր, որոնք կարդացողին թույլ են տալիս սեփական երևակայությամբ ծավալվել հեղինակի մտքի մեջ, որը հաճախ չի էլ համապատասխանում հեղինակի ենթատեքստին, բայց մի ամբողջ կյանքի ճշմարտություն կարելի է ներկայացնել երբեմն այդ մի քանի բառով: 

Առաջինը ուզում եմ ներկայացնել մերօրյա կարճասացության, ճիշտ կլինի ասել, հորը՝ Գագիկ Կիլիկյանին. գնացինք՝


***

ԿԱՐԱ-ԲԱԼԱ 2 

Ծաղկավաճառները ծաղիկ են ծախում

Չկա մեկը ում նվիրեմ....

***

Ասում ես արև

Հովանոցս փակում եմ

Ասում ես անձրև

Հովանոցս բացում եմ

Լռում ես

Կախվում եմ ամպերից...

***

Նստեցի որ

Մի տող գրեմ


Շքեղ հմայքիդ մասին


Աթոռս շիվեր տվեց


Ծաղկեց...


***


Տեսա Վարդը


Որ ծաղկում էր պորտիդ ստվերում


Վերջապես հասկացա


պարսկական Պոեզիան...


***


Գոտկատեղիցդ ցած


Մարմինդ դեղձի ձևին էր


Դեղձ ուտելիս


Աչքերս փակում եմ



***


տողերս


էնպես ես կարդում


ասես թե


չես կարդում


***


հրեշտակիս


աչքը դուրսն է


գարուն է



***


Մարտի Մեկը


գարնան շեմ էր


ով չանցավ մնաց


ձմեռում


***

Ցրտից կռացած


ծիրանի դողը


ինձ էլ է ծանոթ:


***


Իմ սերը


Ամեն գիշեր


Քնում է օտար տղամարդու հետ


Օրինականորեն...


***


հրեշտակիս հետ 


սուրճ ենք խմում


ես ծխելով


ինքը սիրով


***


մեծանում է


վիրտուալ Հայաստանս

իրականի հաշվին


***


ո՞ւմ


հրեշտակն է լինելու


իմ հրեշտակը


ինձնից հետո


***

Գարնան քամիները ցրում են գաղջը


Զվարթ ֆռֆռում են մոծակն ու ճանճը



***


Քնած ես երևի


Ուրիշ տղամարդու հետ


Անգամ խանդի


Դառն իրավունքը չունեմ...


***


Լևանտական սիրավեպ


Մեր սիրավեպը մնաց կիսատ


Ներիր ինձ սիրելի Ասադ:



***


Լեյլի և Մեջնուն կամ արևելյան սիավեպ


Էրդողանը չի հասնում Բաքու


Անընդհատ ինչ որ բան է տրաքում:


***


Պոեզիան քե՜զ է հոմանիշ


Սողոմոնյան Եղիշ


***


սև խոռոչներն անգամ իրար հասան


մնացիր հեռվում քո անսասան


***


Քեզ կպցնելու համար


Արյունս


Հինգ լիտր ու


Չգիտեմ քանի գրամ...


***


ես Երևան դու Լոս


մեր մեջ դար ու փոս


***

պոեզիան անհնարին էր


քանզի մուսան պոլիգամ էր


պոետը մոնոգամ


***


Ասում են՝ ուռին Աղջիկ էր ինձ պես, 


Սելեկտիվ աբորտը մինչև


***


Պոետը Հերոստրատ


մուսան դադարեց


պոետին այցելել 


վշտից


պոետն այրեց 


Գրողների միությունը


***


Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին, 


Թե չըլինին. Կինն ու սելֆին։


***


պոետը մի մուսա ուներ




մուսան 100 պոետ

Комментариев нет:

Отправить комментарий