среда, 30 января 2013 г.

АвтоВАЗ-ը արդեն 2013թ.-ի աշնանը կներկայացնի Lada Priora-ի թարմացված տարբերակը

 Կփոփոխվի և սրահը և ավտոմոբիլի արտաքին որոշ դետալներ:



<<Բեսթսելլերի>> նախապես պլանավորած նորացման մասին խոսել էր АвтоВАЗ-ի մարքետինգի գծով տնօրեն Ալեկսանդր Բրեդիխինը, սակայն շուկայում հայտնվելու ժամկետները հայտնի են դարձել միայն հիմա: 
Ինչ վերաբերում է փոփոխություններին` սպասվում է,որ կփոփոխվի թափքի որոշ դետալներ, կլավացվի լուսատեխնիկան, կավելացվեն ցերեկային լուսարձակներ:Բացի այդ, կոնստրուկցիայի մոդեռնիզացման և նոր նյութերի կիրառման  շնորհիվ, կլավացվի վարորդի և ուղևերների հարմարավետությունը:
Ի հավելումն այս ամենի, պլանավորված է կիրառել նաև կուրսսային կայունության նոր համակարգ, կողային անվտանգության բարձիկներ, նոր մուլտիմեդիա համակարգ, կլիմայական կարգավորման նոր համակարգ: Հետագայում Lada Priora-ի վրա կհայտնվի նաև ավտոմատ կամ ռոբոտացված փոխանցումատուփ, բայց դա կլինի 2014-ից ոչ շուտ:

Комментариев нет:

Отправить комментарий