Fiat-ը պլանավորում է 2015-ին ներկայացնել նոր արտաճանապարհային, հաղորդում է Ինտերֆակսը` հղում անելով Bloombergin:
Ստեղծելով արտաճանապարհային Alfa-Romeo բրենդի տակ` Fiat-ը ցանկանում է արժանի մրցակից ստեղծել Audi-ի համար համաշխարհային շուկայի լյուքս դասում:
Իտալական ոճը և Alfa Romeo-ի էլեգանտությունը հանդիսանում է Fiat-i գլխավոր խաղաթուղթը:Fiat-ը պլանավորում է 16 նոր մոդելների թողարկում, որը կսկսվի 2016 թ.-ից Իտալիայում:
Alfa-ն միակ բրենդն է,որ կարող է էականորեն մեծացնել Fiat-ի եկամուտը, այն կարող է դառնալ ավտոարտադրության Apple-ը, մեզ մնում է միայն մտածել մեր iPhone-ը,_ այսպես է արտահայտվում Fiat-ի ներկայացուցչություններից մեկի տնօրեն Ռոբերտո Ֆեռարին:
Նոր արտաճանապարհայինը հիմնված կլինի Dodge Dart-ի արտադրության տեխնոլոգիական հենքի վրա, հաղորդում են աղբյուրները: Նոր մոդելը կնախագծվի Միրաֆիորա քաղաքում գտնվող գործարանում, որը գտնվում է ոչ շատ հեռու Fiat-ի Թուրինի գործարանից:
Комментариев нет:
Отправить комментарий