Audi R8-ը հայտնվելով շուկայում,կարճ ժամանակահատվածում հասցրեց գերել ավտոսիրահարների սրտերը, ովքեռ առանձնահատուկ կիրք ունեն դեպի սուպերմեքենաները:Հենց այդ երկրպագուների համար էլ բազմաթիվ տյունինգային ատելյեներ աշխատում են, ամենքը յուրովի ներկայացնելով Audi-ի դրաշակակրին:
Գերմանական Graf Weckerle մանուֆակտուրայի վերջին աշխատանքը տյունինգային նոր փաթեթ է հատուկ R8-ի համար, կազմված և արտաքին և ներքին տյունինգի համար: Մասնագետները ներկել են մեքենան նոր գույնով,որի անվանումն է մուգ անթրացիտ, ինչպես նաև կողային օդակլանիչները իրենց ատելյեի տարբերանշանով:Ավտոմեքենան զինված է ամբողջովին կառավարվող ալյումինե կախոցքով, ավելացված սեփական թեթևաձույլ անվահեծերի լրակազմին(комплект):
Graf Weckerle-ի ինժեներները հատուկ ուշադրության են արժանացրել 4.2լ ծավալով FSI շարժիչին, վերածրագրավորելով շարժիչի էլեկտրոնային կառավարման բլոկը: Այս փոփոխությաունները կապված են իրենց մշակմամբ արտամղման համակարգի պատճառով կատարված փոփոխությունների հետ, որը թույլ է տվել սուպորմեքենայի հզորությունը 420 ձ.ու.-ից հասցնել մինչև 450-ի:
Комментариев нет:
Отправить комментарий