понедельник, 28 января 2013 г.

Porsche-ն ստեղծում է Ferrari-ի «կործանիչ»





Porsche-ի ինժեներները, աշխատում են նոր սուպերմեքենայի ստեղծման վրա ու արդեն հասցրել են կնքել իրենց նոր մոդելը «Ferrari-ի կործանիչ» անվամբ։
Porsche ընկերությունն առայժմ խիստ գաղտնի է պահում նոր մեքենայի տեխնիկական բնութագրիչները, սակայն լրագրողներին հաջողվել է որոշ մանրամասներ կորզել։


Այսպես, Automobile ամսագիրը նշում է, որ Porsche-ի ինժեներները իրենց նոր մեքենան անվանում են նաև Fefi. այն Ferrari և Fighter (կործանիչ) բառերից։ <<Ականատեսները>> վկայում են, որ դա չափազանցություն չէ, քանի որ նոր մեքենան 100 կմ/ժ արագությանը հասնում է 2.5 վայրկյանում։
Նախնական տվյալների համաձայն, նոր Porsche-ի 3.9 լիտրանոց շարժիչը կունենա 600 ձիաուժ հզորություն և զինված կլինի 4 տուրբներմղիչներով։ 4 տուրբինային միակ սերիական սուպերմեքենան այս պահին  միայն Bugatti Veyron-ն է, սակայն նրա շարժիչի ծավալը 8 լիտր է։Չի բացառվում, որ նոր Porsche-ն միաժամանակ ձեռնոց նետի նաև Bugatti-ին։
 Աղբյուրը`http://autopedia.do.am/

Комментариев нет:

Отправить комментарий