четверг, 31 января 2013 г.

Mercedes-ը Դեթռոյիտում ներկայացրեց նորույթների մի ամբողջ շարք



Դեթռոյիտում Mercedes-Benz-ի գլխավոր պրեմիերան հանդիսացավ E-դասի նորացված տարբերակը և բոլորովին նոր <<չորսդռնանի կուպեն>>`CLA-ն: Սակայն զուգահեռաբար ներկայացվեց նաև նորագույն էլեկտրոնային համակարգերի և հետագա զարգացումների մի ամբողջ շարք: 



   Mercedes-Benz  E-դասը ավտոսրահում ներկայացավ միանգամից 5 տարբերակով` սեդան, ունիվերսալ, կուպե, կաբրիոլետ, և AMG տարբերակով զինված մոդիֆիկացիաներով, որը զինված է 585 ձ.ու. շարժիչով և որպես հավելյալ օպցիա` 4 տանող անիվների համակարգով: Իսկ ինչ վերաբերում է CLA-ին, այն հիմնաված է առաջնաքարշակ A- դասի հետչբեքի մոդուլային պլատֆորմի վրա, սակայն նրա գաբարիտային չափերը ավելի մոտ են նախկին C դասի չափերին:Մյուս կողմից C դասի սեդանը նույնպես պետք է նորացվի, և անխուսափելիորեն այն էլ պիտի մեծանա:Սեդանի բազային տարբերակը կստանա 120 ձ.ու. 4 գլանային շարժիչ, 1.6լ ծավալով: 

 Mercedes-ը չի թաքցնում իր նկրտումները` հայտնվել պրեմիում սեգմենտում և մեծացնել իր գնորդների առանց այն էլ մեծ բանակը: Mercedes-ից արդեն խոստացել են 2013-ին մեծ թվով նոր մոդելներ, որոնցից գլխավորը կլինի նոր S դասը: 

Տեխնոլոգիաների մի մասը, որ կստանա ապրանքանիշի (Mercedes) դրոշակակիրը, արդեն հասցրել են նշել նորամուտը E դասի մեջ: Դրանք են` ակտիվ անվտանգության համակարգը,որը մտնում է  Mercedes Intelligent Drive կոմլեկսի մեջ և ուղղված է հետիետնի ու ավտոմեքենաների բախումների կանխարգելմանը, ինչպես նաև նոր էկոլոգիապես ավելի մաքուր և տնտեսող ուժային ագրեգատների լայն ընտրանի:

  Mercedes-ի ներկայացուցիչները խոսել  են նաև Aston Martin-ի հետ գալիք համագործակցության մասին: Ելույթ ունենալով ավտոսրահի շրջանակներում` Mercedes-ի ղեկավար Դիտեր Ցետշեն ասաց, որ իրենց կորպոռացիան միշտ էլ բաց է համագործակցության համար, առավել ևս նման հսկայական բրենդի հետ, ինչպիսին է Aston Martin-ը,սակայն դա չպետք է խանգարի իրենց հիմնական գործունեությանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Aston Martin-ը հետաքրքրված է AMG-ի 12 գլանյին շարժիչով, ինչպես նաև մի շարք էլեկտրոնային մշակումներով:                                                                                                                                                                              Mercedes-Benz E-Class Estate Детройт


Комментариев нет:

Отправить комментарий