пятница, 1 февраля 2013 г.

Ferrari-ի դրոշակակրին առաջ կմղեն 950 ձիերը



 

Չնայած Enzo-ի հետնորդը  աշխարհին կներկայանա մի քանի շաբաթից` Ժնև-ի ավտոսրահում սակայն <<ընտրյալները>> արդեն տեսել են այն Մարանելլոյում փակ ցուցադրության ժամանակ: 
Իտալական ապրանքանիշի դրոշակակիրը,որը հայտնի է որպես  F150` իր տրամադրության տակ կունենա մոտ 950 ձ.ու.` 800-ը կապահովի V-աձև 12 մխոցային շարժիը, իսկ 150-ը` կինետիկ էներգիայի վերականգնման համակարգը, որի անալոգը կիրառվում է Ֆորմուլա-1-ում: 100 կմ/ժ թափավազքը կկատարի 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կլինի 370 կմ/ժ: Առաջ այս ինֆորմացիան շրջանառվում էր որպես ուղղակի խոսակցություններ, բայց հիմա դա հաստատել են նրանք, ովքեր եղել են Մարանելլոյում:



Ի դեպ Porsche-ն իր նոր մոդելը չի կոչի
Ferrari-ի կործանիչ, ինչպես նախապես 
նշել էի:
Ավտոմեքենան կկշռի 1300 կգ-ց պակաս, շնորհիվ մի շարք ոչ էժանագին նյութերի ինչպիսին է կևլարը,որը օգտագործվում է  հատակի հավաքման ժամանակ: Դետալները, ինչպիսին է կարգավորվող հետին հակաթևը, կօգնեն նոր մոդելին անցնել Նյուրնբերգյան վազքուղու <<հյուսիսային ոլորան>> կոչվող հատվածը ավելի քիչ քան 7 րոպեում: Դեռևս ոչինչ հայտնի չէ գնի մասին, բայց բամբասանքների համաձայն, խոսքը գնում է մոտ 1մլն 200 հազար Եվրոյի մասին:











Комментариев нет:

Отправить комментарий