Նրա համար կռվան է հանդիսանում տարբեր դասերի հետևյալ առավելությունները`
·
Արտահայտիչ ոճ, վարման արտաճանապարհային կարողություններ
·
Ընդարձակ, մինիվենային սրահ
·
Սեդանին բնորոշ դինամիկ ընթացք
Captur-ը նոր Clio-ի տրամաբանական շարունակությունն է, հաջորդելով նրան և նախանշելով Renault-ի հաջորդ քայլը՝ Լորենս վան դեն Ակերի կողմից մշակած դիզայներական ռազմավարության մեջ:
Renault Խմբի A արտադրական գծի B բաժնի տնօրեն Բենուա Բոշարի ներկայացմամբ,– Renault
Captur-ը կոմպակտ, հավասարակշիռ արտաքինով, պրակտիկ քրոսովեր է: Այն լիովին կրում է Renault-ի «գեները և հանդիսանում է իսկական քրոսովեր կյանքի համար:
RENAULT
CAPTUR` ԱՐՏԱՔԻՆԸ
Renault Captur-ի արտաքինը սահուն և հավասարակշռված է, ինքնավստահ, բայց չճչացող: Մեքենայի պատկառելի տեսքի համար ներշնչանք է հանդիսացել Captur
կոնցեպտուալ
ավտոմեքենայի դիզայնը, որից էլ ժառանգել է հիշյալ անունը:
Renault-ի նոր քրոսովերի գծերը գրավիչ են, իսկ դիմապակու կտրուկ թեքվծությունն ընդգծում է մեքենայի դինամիկությունը: Կոմպակտ չափերը, ճանապարհային լուսածերպի բավարար չափը, թույլ են տալիս Reanult Captur-ը օգտագործել որպես արտաճանապարհային:Reanult
Captur-ը նույնիսկ հեռվից ճանաչելի է դառնում շնորհիվ երկու գույների յուրօրինակ համադրության ստեղծած կոնտրաստի` տանիքի,դռների ու թափքի հետ:
RENAULT CAPTUR-ի մինիվենային սրահը
Չնայած կոմպակտ չափերին, 4,12մ երկարությամբ
Renault Captur-ը բավականին ընդարձակ և հարմարավետ է`ընդգծված առաջ բերված դիմապակիով: Մեքենայի էքսքլյուզիվ գունային լուծումներով հարդարանքը տաքուկ ու հարմարավետ միջավայր է ստեղծում՝ որակյալ նյութերի և գույների ճաշակով համադրության շնորհիվ:
Renault Captur-ը ճանապարհորդական մինիվենների նման հարուստ է սարքավորումներով և հարմարավետ օպցիաներով՝ վարորդի բարձրադիր նստարան, ընդարձակ բեռնախցիկ, սրահի հատվածային բաժանում և կրեատիվ լուծումներ իրերի պահպանման համար: Renault Captur-ի ստանդարտ համալրումը չի զիջում ավելի բարձր գնային սեգմենտների ավտոմեքենաներին:Զինված է մեծ վերելք հաղթահարելու համար օժանդակ շարժիչ-համակարգով, մեքենայի կայանմանն օժանդակող սենսորային տվիչներով:
Նաև առաջարկվում է նոր Renault R-Link մուլտիմեդիա համակարգ: Ներառված է նաև վեց բարձրախոսներով աուդիո համակարգ, Bluetooth, ստերեո աուդիոհնչեղություն
`Arkamys:
RENAULT CAPTUR-ի սեդանի դինամիկան և հաճելի ընթացքը
Renault Captur-ի համար օգտագործվել է Clio-ի պլատֆորմը, որը համարվում է B-սեգմենտում,կարելի է ասել, էտալոն: Ավտոմեքենան ապահովում է հարմար ընթացք, շարժիչի կանոնավոր աշխատանք և հիանալի կառավարելիություն:
Այս մոդելն ունի և բենզինով, և դիզելային վառելիքով աշխատող շարժիչներ: Շարժիչները պատրաստվել են Renault-ի ինովացիոն տեխնոլոգիական բազայի վրա հիմնվելով, որոնք այս սեգմենտում լավագույնն են՝ վառելիքի սպառման և CO2 (սկսած 96 գ / կմ-ից) արտանետումների նվազեցման տեսանկյունից:
Renault Captur-ը թողարկվում է Իսպանիայում`Renault-ի Վալիադոլիդի գործարանում: Renault Captur-ը 2013 թվականի մարտին կներկայացվի Ժնևի ավտոսրահում:
Комментариев нет:
Отправить комментарий