«Ferrari-ն նման է գեղեցիկ կնոջ: Դու փնտրում ես նրան, փափագում ես, տեսնում ես ու ամեն անգամ նա քեզ զարմացնում է:Հետո դու նրա հետ գնում ես ռեստորան, խոսում ես նրա հետ, միասին գեղեցիկ գիշեր եք անցկացնում ու հենց այստեղ Նա կարող է քեզ հիասթափեցնել,բայց Ferrari-ն ձեզ երբեք չի հիասթափեցնի»,_ ասում է Ferrari-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Լուկա Դե Մոնտեձեմոլոն` ներկայացնելով Ferrari-ի նոր սուպերքարը` LaFerrari-ն: Այս առիթով Մարանելլոյում,ուր գտնվում է Ferrari-ի գործարանը, կազմակերպվել էր մասշտաային շնորհանդես: Իսկ ինչ վերաբերում է սուպերքարին` դա 3-րդ սուպերքարն էր, Լուկա Դե Մոնտեձեմոլոյի ղեկավարության շրջանում F50-ց ու ENZO-ից հետո և առաջին հիբրիդային մեքենան, որն արտադրվել է Մարանելլոյում: Բոլոր 499 մեքենաները, որ պիտի արտադրվեն, արդեն վաճառված են,որը կարծես թե ոչ ոքի չի էլ զարմացնում: Ամենակարևրն այն է, որ դա հնարավորություն է ստեղծում հայտնվել Մարանելլոյի գործարանում:
Комментариев нет:
Отправить комментарий