Ահա և վերջացավ աշխարհահռչակ BMW-ի երրորդ սերիայի կուպեի դարաշրջանը: Նրան փոխարինելու կգա չորրորդ սերիան, որ բոլորովին վերջերս է պաշտոնապես ներկայացվել հասարակությանը: Նորույթը նախագծված է նույն սկզբունքներով, ինչ երրորդ սերիան: Ուղղակի ըստ գերմանացիների այն հաճելիորեն կզարմացնի իր տեխնիկական բնութագրերով՝ ի համեմատություն երրորդ սերիայի:
Ի տարրբերություն երրորդ սերիայի, չորրորդ սերիան իրականացված է լրիվ այլ նորարարական դիզայներական լուծումներով, որը մինչև այդ չի իրականացվել ոչ մի մոդելի վրա:Այտեղ խոսքը վերաբերում է ոչ միայն լրիվ այլ գաբարիտային չափերին, այլ նաև մեքենայի դիմային մասի լրիվ նոր մշակմամբ դիզայնին: Նոր մոդելը դարձել է ավելի երկար 1,4 սմ-ով ավել՝ կազմելով 468,3սմ և 6,7 սմ-ով ցածր՝ ամենաբարձր կետում կազմելով 136,2 սմ: Սրա հետ միացին մեքենայի լուսաբացակը կրճատվել է 1սմ-ով:
Եթե համեմատելու լինենք նախորդի հետ, նոր մոդելը,շնորհիվ իր գաբարիտային չափերի, ավելի մեծ հնարավորություններ ունի ամեն տեսակ փոփոխությունների համար: Մասնավորապես ՝ անիվային բազզան մեծացել է 5 սմ-ով, մեծացել են նաև հետևի և առջևի անիվների անվահետքերը: Չնայած չափերի մեծությանը, չորրորդ սերիայի քաշը կախված կոմպլեկտացիայից 20-40 կգ-ով թեթև է երրորդ սերիայից: Նոր BMW չորրորդ սերիա 2014-ը շուկայում կհայտնվի տուրբինացված շարժիչների լայն ընտրանիով, որոնք աշխատում են ինչպես բենզինով, այնպես էլ դիզելային վառելիքով:Սկզբնական էտապում այն կունենա մեկ դիզելային և երկու բենզինային շարժիչներ: 420d մոդիֆիկացիան կթողարկվի 2լ-անոց 184 ձ.ու. 480 ն մ պտտող մոմենտով շարժիչով: BMW- 428 մոդելը կթողարկվի 2լ-անոց 245 ձ.ու. հզորությամբ տուրբոշարժիչով, իսկ ամենահզոր տարբերակը կլինի 6-գլանանոց 306 ձ.ու. շարժիչով:
BMW-435-ը 100կմ/ժ կհասնի ընդամենը 5,1վ-ում՝ շնորհիվ 8-աստիճան փոխանցման տուփի: Իսկ բենզինայինների վրա կառաջարկվի նաև լիաքարշակ xDrive համակարգ:
Ավտոկոնցեռնը պլանավորում է հետագայում էլի կատարելագործել այս սերիան, որոշ ժամանակ հետո արտադրության դնելով 3 նոր կուպեներ:Ամենահզոր դիզելային ագրեգատը, որ կտեղադրվի չորրորդ սերիայի վրա, երրորդ սերիայի համար հասանելի չեր: Հարկ է նշել նաև, որ նոր սերիան կառանձնանա նաև իր խնայողությամբ, օրինակ 420D-ն 100կմ-ի համար մայրուղու վրա կծախսի ընդամենը 4,7լ վառելիք:
Ավտոարտադրողի խոսքերով նոր մոդելը կարտադրվի նորագույն iDrive ինտերֆեյսով հագեցած ընթացային մասով և հզոր արգելակներով։ Նոր մոդելի մոտ վարորդը կարող է սենսորային պանելի օգնությամբ մուտքագրել տվյալները, ինչպես նաև մատով գրել բառեր: Մոդելը կվաճառվի Modern Line, Luxuri Line, Sport Line: Դրանց տարբերությունը կայանում է նրանում,որ դրանցից յուրաքանչյուրը կունենա իր թափքի օրիգինալ կառուցվածքը, անվահեծերի ձևը և հատուկ ինտերիերի ձևավորման նյութերը:
Օրինակ Sport Line-ը թույլ կտա թափքի կանգնակները ձևավորել հատուկ սև գույնով, իսկ Luxury կոմպլեկտը ձևավորված կլինի քրոմապատ դետալներով: Այս ամենի հետ մեկտեղ, M Sport կոմլեկտացիան կներառի իր մեջ ավելի ագրեսիվ աէրոդինամիկ էլեմենտներ, հզորացված արգելակներ և ադապտիվ սպորտային կախոցներ:
Հեղ. Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий