Selby Supercars (SSC) ընկերությունը ներկայացրել է իր մշակմամբ ուժային ագրեգատը, որը նախատեսված է Tuatara հիպերքառի համար: Պլանավորված է,որ Tuatara-ն պետք է հանդիսանա Bugatti Veyron-ի հիմնական մրցակիցը, որը հանդիսանում է ամենաարագ սերիական ավտոմեքենան աշխարհում: SSC ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, եթե ավտոմեքենան լիցքավորվի հատուկ մրցարշավային վառելիքով, ապա այն պետք է զարգացնի 1700 ձ.ու. հզորություն: Պտուտաթվերի ցուցչի «կարմիր զոնան» կլինի 9200պտ/րոպե մաքսիմալ պտուտաթիվը 10000պտ/րոպե-անոց սանդղակով: Tuatara-ի կապոտի տակ կտեղադրվի V-աձև 8- գլանանոց 6.9 աշխատանքային ծավալով շարժիչ:Փորձարկման ժամանակ, այս 98 օկտանային թվով բենզինով աշխատելիս զարգացրել է 1350 ձ.ու. հզորություն, իսկ պտտող մոմենտ՝ 1735 նմ,որն աշխատում է 5500 պտ/րոպե պտուտաթվերի դեպքում սահմանափակիչ: Առաջին անգամ Tuatara հիպերմեքենան ներկայացվել է Շանհայի ավտոսալոնի շրջանակներում 2011թ-ին:Նույն Դուբայում թվականին ներկայացվել է նաև ավտոմեքենայի ինտերիերը,որի ժամանակ էլ հենց ընկերությունը ստացել է առաջին 10 պատվերները:
Հեղ.՝Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий