Mercedes-ի պաշտանմունքային «G» դասը «փոքրիկ» եղբայր կունենա
Mercedes-ի պլանները մինի «G» դաս ստեղծելու առումով կամաց-կամաց ուրվագծվում են: Կոմպակտ արտաճանապարհայինի մշակման հարցում Mercedes-ին կօգնեն այս դասում ավելի փորձառու գործընկերները' Renault-Nissan դաշինքից, իսկ արտադրությունը կսկսվի 2016 թ-ից:Այն մասին, որ Mercedes-ում մտադիր են օգտագործել իրենց մշակած կոմպակտ քրոսովերի համար նախատեսված հենահարթակը, հայտնի էր դեռևս անցյալ տարվանից: Ժնևի ավտոսրահի բացման ժամանակ նրանք կրկին անգամ հաստատեցին, որ իրոք աշխատանքներ տարվում են նոր մոդելի ստեղծման ուղղությամբ: Autocar-ի պնդմամբ, ապագա արտաճանապարհայինը կլինի Volkswagen Polo-ի գաբարիտային չափերին մոտ, սակայն օժտված կլինի Mersedes-ի «G» դասին բնորոշ առնականությամբ ու խարիզմայով:Ինչպես նախկինում հայտնել էին, նոր մոդելի հիմքում ընկած կլինի «MFA» հենահարթակը, որը որպես հենահարթակ է ծառայում նոր «A» և «B» դասերի համար, սակայն արտաճանապարհայինի համար այն պետք է մոդիֆիկացվի: Հայտնի է դարձել, որ նոր հենահարթակը կօգտագործվի նաև նոր «GLA» դասի վրա, սակայն ինչպես նոր մինի «G» դասը այն չի լինի այդքան կոմպակտ և էքսպրեսիվ:Ուժային ագրեգատը այն կստանա Daimler և Renault-Nissan կոնցեռնների համագործակցության շրջանակներում ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում: Սպասվում է, որ նոր մոդելը կզինեն ինչպես բենզինային, այնպես էլ դիզելային կոմպակտ շարժիչներով: Չի բացառվում նաև, որ Ժնևի ավտոսրահում ներկայացված Renault Captur-ը համդիսանա, որպես դոնոր:Սակայն ոչինչ բացառել պետք չէ. հնարավոր է, որ մինչև մոդելի լույս աշխարհ գալը, դաշինքը նոր շարժիչներ ստեղծի, քանի որ կոմպակտ արտաճանապարհայինի նորամուտը սպասվում է ոչ շուտ, քան 3 տարի հետո: «Փոքրիկի» հիմնական մրցակիցը կհանդիսանա Land Rover-ի այդ ժամանակների համար պլանավորված մոդելը, որը բրիտանացիները մտադիր են ստեղծել DC100 կոնցեպտի մոտիվներով:Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий