воскресенье, 11 августа 2013 г.

2014-ի Land Rover Discovery հայտնվել է ֆոտոլրագրողների օբյեկտիվներում


Նորացված Disco-ն, որը պատրաստվում էր Ֆրանկֆուրտյան ավտոսրահում իր դեբյուտին, հերթական անգամ թեսթային ստուգումների ժամանակ նկատվել է ֆոտոլրագրողների կողմից: Մոդելը ձեռք է բերել ոչ միայն կոսմետիկ փոփոխություններ, այլ նաև նորագույն սարքավորումներ։


2014 Land Rover-ի ամենացայտուն ձեռքբերումը կլինի  3,0 լիտրանոց V6  Jaguar F-Type S շարժիչը՝ 380 ձ.ու. հզորությամբ,որը փոխարինելու է մթնոլորտային 8-գլանանոց 5,0լ շարժիչին և կաշխատի 8-աստիճան ավտոմատ ZF փոխանցման տուփի  հետ։  Արտաքինից՝ նախորդից կտարբերվի ռադիատորի քողարկիչի նոր տեսքով, լուսադիոդային նոր լուսարձակներով և նոր հակամառախուղային լապտերներով, ինչպես  նաև շրջադարձային թարթիչներ ունեցող կողային հայելիներով ու ետևի լրիվ այլ տեսք ունեցող լապտերներով: 
Նոր մոդելին սպասենք սեպտեմբերին. հիշեցնենք, որ Land Rover ընտանիքը կհամալրվի Freelander-ի նոր մոդելով, քանի որ Land Rover-ը պլանավորում է ստեղծել 3 իրարից առանձին բռենդներ՝ Range Rover, Discovery и Defender: 
Disco- այժմյան մոդելը Ռուսաստանում հասանելի է 70000$ արժեքով(դիզել , 211 л.с.)

ԳԱԳԻԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ

























Комментариев нет:

Отправить комментарий