Սեր՝ սա պարզապես երեք տառ չէ, սա ամենահանելուկային, անսպասելի և գեղեցիկ զգացմունքն է: Մի քանի փաստեր սիրո մասին՝
- «Սեր» բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ:
- Կան մարդիկ, ում տրված չէ զգալ սերը: Հոգեվերլուծաբանները այդ հիվանդությունը անվանում են հիպոպիտուիտարիզմ:
- Մի քանի ժամկետների մասին. սիրահարվածությունը կարող է տևել մինչև մի տարուց մի փոքր շատ, քանի որ կենսաբանորեն մոտ այդքան է տևում սիրային և ռոմանտիկ վայելքը: Ինչ վերաբերում է ամուսինների բաժանություններին, ապա մեծամասամբ այն տեղի է ունենում մինչև ամուսնական կյանքի 4-րդ տարին: Հաջորդ կրիտիկական պահը ամուսնական կյանքի 8-րդ տարին է:
- Իսկ ինչո՞ւ է ամուսնական մատանին հաճելի կրել հենց մատնեմատին... հին հույները կարծում էին, որ սիրո երակը անցնում է հենց մատնեմատով, Amoris ու այդ «սիրառատ» արյունը տանում է ուղիղ դեպի սիրտը:
- Ամենակարևոր սիրո ըմպելիքը հանդիսանում է, ... սխալվում եք, ոչ թե գինին, այլ նռան հյութը: Գիտականորեն ապացուցվել է, որ այս հյութի մեջ ամենաշատն է այն նյութերը, որոնք բարձրացնում են հորմոնալ մակարդակւ, որը բարձրացնում է ցանկասիրությունը և կիրքը: Այնպես որ ռոմանտիկ ընթրիքների ժամանակ մի մոռացեք նռան հյութը:
- Անկեղծություն՝ սիրո հիմնաքարը: Պարզվում է, որ քրտինքի թեթև հոտը կարող է ձգողական ազդեցություն ունենալ, թե՛ տղամարդկանց համար և թե կանանց համար, նույնիսկ ավելի շատ, քան օծանելիքի բույրը:
- Բժիշկները ապացուցել են, որ համբույրը բարելավում է էմոցիոնալ ֆոնը և նույնիսկ երկարեցնում կյանքի տևողությունը: Այն տղամարդիկ, ովքեր աշխատանքի գնալիս համբուրում են իրենց կանանց, ապրում են հինգ տարով երկար, քան նրանք, ովքեր զսպում են իրենց ցանկությունները և չեն նկատում իրենց երկրորդ կեսին անընդհատ վազքի մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий