Անշտապ բարձրացավ աստիճաններով, մի քիչ կռացավ ,որ կարողանա ներս խցկվել:
Տանիքում տոթ էր, արևից ջերմացած թիթեղների ու երդիկների բացակայության պատճառով: Թեև դանդաղ էր բարձրացել, բայց սիրտը արագ էր աշխատում’ վերջին տարիներն նա սրտի գոյության մասին միայն այդպիսի դեպքերում էր իմանում: Աչքերը սառած էին, անկենդան: Կարծես մի դաժան տեսարան գամվել էր աչքեում ու այդպես անշարժացել: Նայեց ժամացույցին. դեռ կես ժամ կար: Նստեց քարին, գլուխն առավ ափերի մեջ, հետո վառեց գլանակը, անհագ ներս քաշեց ծուխը ,կարծես ներսում ինչ որ բան էր ուզում ծխախեղդ անել: Հետո, նորից նույն սարսուռ դեմքը, նույն անկենդան ու հիասթափված աչքերը: Նորից նայեց ժամացույցին, արդեն հինգ րոպե էր մնացել, բայց նա նույնն էր, կարծես հինգ րոպեից էլ նույյն է մնալու, իջնելու է նույն անշտապ քայլերով, նույն սրտով, կարծես, ոչինչ չէր ծանրանալու հոգում: Մոտեցավ տանիքի ճեղքին, նայեց դեպի դիմացի բանկի շենքը ու հանգիստ շարժումներով բացեց կիթառի պատյանը: Ամեն ինչ հաշվարկած էր, նույնիսկ այն,որ կես ժամ շուտ էր եկել, պետք էր սիրտը նորից նույն կերպ բաբախեր, ինչպես մինչև բարձրանալը: Հանեց հրացանը, խլացուցիչը ձգեց փողի ծայրին, տեղադրեց օպտիկական սարքը ու ճեղքից դուրս հանեց փողը: Միայն թե ոչ մի արտառոց բան չպատահի’ այդ էր միակ մտահոգությունը: Հրացանը ձիգ սեղմեց ուսին ու աչքը հպեց օպտիկական սարքին: Կարծես ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, ուր որ է գիրուկ բանկիրը կերևա:
Լսվեց կրակոցը, նույն հանդարտությամբ կատարեց նույն գործողությունները’ հակառակ հաջորդականությամբ, ուղղակի հեռանալիս չնստեց ծխելու:
Նա այնքան էր հմտացել իր գործում, որ ոչ մի կերպ չեր մտածում, որ երբևէ կարող է բռնվել:
Հանգիստ քայլերով դուրս եկավ շենքից, անբռնազբոս հայացքով նայեց իր զոհի շուրջը հավաքված բազմությանը, կանգնեցրեց առաջին տաքսին ու հեռացավ, կարծես ոչինչ էլ չեր եղել: Տաքսին շարժվեց իր հետևից թողնելով զոհի շուրջը հավաքված ամբոխի վայնասունն ու ոստիկանության ու «Շտապ օգնության» մեքենայի շչակների աղմուկը: Մի քանի շրջան անիմաստ պտտվեց քաղաքում, հետո փոխեց տաքսին, որպեսզի անգամ փոքրիկ հետք չթողնի ու գնաց տուն:
Տունը երկհարկանի էր, փակ լուսամուտաճաղերով, խունացած ու մամռակալած պատերով, տիրոջ հոգու պես դատարկված ու ամայի, սակայն զգացվում էր, որ այդ փակ ամրոցի նման տունն էլ մի օր լիքն է եղել մանկան ծիծաղով, տանտիրուհու հոգատարությամբ ու ջերմությամբ:
Բանալին երկու պտույտ գործեց, անդուր ճռճռոցով, ու սովորական դարձած խոնավ տան նամշահոտը խփեց քթին: Եթե մեկ ուրիշը լիներ, միգուցե խեղդվեր այդ հոտից ,բայց նա սովորել էր կիսախավար, անլույս սենյակների խոնավ պատերին: Փորձված հանցագործի արդարացված զգուշավորությամբ դուրս եկավ ետնամուտքից, ոտքով մի կողմ տարավ խոտը, ուր նշմարվեց թելից բռնակը: Քաշեց բռնակը: Փոքրիկ դռնակը բացվեց, ու սանդուղքի մաշված երկաթը փայլեց արևի տակ: Իջավ ներքև’ վառելով էլեկտրական լամպը, ու աղոտ լույսը փորձեց տարածվել այդ սարսափազդու սենյակի բոլոր անկյուններում: Որքան էլ որ զարմանալի էր, արտառոց ոչինչ չկար. վարագույրով փակված դարակ էր, որն ուղղակի բանակային զինապահարան էր հիշեցնում: Պահարանում բանակային ճշտապահությամբ շարված էին տարբեր զենքեր, բոլորն էլ օպտիկական սարքերով ու բոլորն էլ փայլում էին. կարծես այդ մարդու ամբողջ հագատարությունը դրանց էր ուղղված: Կիթառի պատյանի միջից հանեց զենքը ու դրեց միակ ազատ տեղում, որը հենց այդ զենքի համար էր հարմարեցված:
Հանգիստ նորից բարձրացավ աստիճաններով, փակեց դռնակը, քողարկեց նույն կերպ ու քայլեց դեպի ետնամուտք, մի պահ կանգ առավ, կարծես ինչ որ բան հիշողությունների գիրկը գցեց. հիշեց, թե ինչքան երջանիկ էր, երբ այդ նույն ետնաբակում խաղում էր իր փոքրիկների հետ:
Ամեն ինչ այդ տանը հուշ էր, ոչինչ չեր փոխվել, բացի այն մենախուց հիշեցնող անկյունից, որտեղ նա նստում էր: Անհրապույր մի անկյուն, որն այդ տան միակ տեղն էր, ուր քարշ էր տալիս իր գոյությունը. մի մահճակալ’ դեղնած սպիտակեղենով, մի փոշոտ սեղան’ անկանոն թղթերով, մատիտներով, միշտ լիքը մոխրամանով ու սուրճի բաժակով: Մահճակալի կողքին դրված էր ջրամանը, մի փոքրիկ էլեկտրական սալօջախ’ ինչի վրա միայն սրճեփն էր տեղավորվում:
Օրը չգիտես ինչու նրա համար սկսվում էր 6:30. հնչում էր զարթուցիչի արդեն տարիներով սովորական դարձած անդուր ծվծվոցը, բացում էր աչքերը, կարծես նույնիսկ քնած էլ չէր, նստում էր անկողնում ու ձեռքը մեկնում սրճեփին: Գալարվում էր թանձր ծուխը’ ազդարարելով միօրինակ նոր օրվա սկիզբը. նրա առօրյան խախտում էին միայն պատվերները, որոնք նա կատարում էր այնքան անսրտորեն ու աննպատակ’ կարծես հագուրդ տալու վրեժին մարդկության առաջ:Որքան էլ որ տարօրինակ է, բոլոր մարդիկ, ովքեր ուզում էին ինչ-որ մեկին սպանել, գիտեին նրա տեղը, իսկ նա չէր մերժում բոլոր նրանց, ովքեր վրեժ էին ուզում լուծել:
Վերցրեց սեղանին դրված հերթական զոհի նկարը, քամահրանքով նայեց նկարին ու դրեց ծոցագրպանում. նոր պատվեր ուներ:
Աչքը նորից հպվեց սառսուռ առաջացնող օպտիկական սարքի ռետինե ծայրակալին, փորձեց գտնել այն դուռը, որտեղից պիտի դուրս գար զոհը: Մոտեցավ մեքենան, կանգ առավ դռան առաջ. չգիտես ինչու մեքենայից ոչ ոք դուրս չէր գալիս: Սիրտը սկսեց անհանգիստ բաբախել: Աչքերին չհավատաց. մեքենայից մի փոքրիկ դուրս եկավ առաջինը, առաջին անգամ ձեռքը դողաց, ճակատը պատվեց սառը քրտինքով, ամենից շատ վախենում էր ձախողվելուց:
Հնչեց կրակոցը. այս անգամ հակառակ սովորության՝ նայեց, թե ինչ է կատարվում դեպքի վայրում: Արնաշաղախ երեխայի մարմնի վրա կռացած ոռնում էր հայրը: Աչքերը խոնավացան ‘ վերջին տարիներին առաջին անգամ: Մի՞թե դա պիտի լիներ պատիժը: Մի՞թե մեկ ուրիշ հայր էլ պիտի սկսեր աշխարհից վրեժ լուծել իր նման: Գլուխը վերցրեց ափերի մեջ, ու այլևս չկարողացավ զսպել տարիներով ներս հորդած արցունքները: Չէր դադարում հեկեկոցը.աչքերը արցունքի ծարավ, իսկ հոգին արդեն այնքան լիքը ,որ այլևս հնարավոր չէր զսպել: Չէր մտածում այլևս որ կբռնվի, մի պահ ձեռքը սահեց դեպի ատրճանակի կոթը, բայց հապաղեց. այսքան թեթև պատժի արժանի չհամարեց իրեն: Իջնելուց թաքցրեց հրացանը աղբատարի ետևում’կիթառի պատյանը կասկած կհարուցեր, իսկ նա անզոր էր հենց էնպես հեռանալ’ չիմանալով, թե ինչ է արել:
Մոտեցավ: Այս ամենը այնքան արագ կատարվեց, որ նույնիսկ «Շտապ օգնության» մեքենան չէր եկել: Բոլորը գոռում էին, խուճապահար այս ու այն կողմ վազում. միայն հայրն էր անշարժ՝ երեխային կրծքին սեղմած՝ կարծես փորձում էր ետ քաշել մահվան ճիրաններից։
Եկավ «Շտապ օգնության» մեքենան:
Աչքերի առաջ սկսեց ամեն ինչ երերալ, ականջներում խառը աղմուկ էր, ոչինչ չէր ընկալում, սպիտակ խալաթներով մարդիկ, արյուն և հոր ու երեխայի պատկերը, որ անցնում էր աչքերի առջևով:
Հրմշտոցի մեջ ինչ որ մեկը անցնելիս ուսով հարվածեց. Սթափվեց, երբ արդեն հեռանում էր «Շտապ օգնության» մեքենան: Չէր կարող հենց այնպես թողնել ու հեռանալ: Կանգնեցրեց առաջին պատահած տաքսին ու գնաց «Շտապ օգնության» մեքենայի ետևից:
Հիվանդանոցի ընունարանում միայն լսեց հասցեն, որ ընդունարանի հերթապահի պնդմամբ՝ ասաց պատգարակի ետևից վազող երեխայի հայրը: Ինչի՞ն էր պետք:
***
Շենքի շքամուտքի թեքահարթակով, ինչպես ամեն օր, դանդաղ սկսեց իջնել փոքրիկ հաշմանդամի սայլակը:
Ամառ էր: Շենքի բակում գտնվող գեղեցիկ խաղահրապարակը էլ ավելի էր գեղեցկացել գույնզգույն շորերով վազվզող անհոգ երեխաներով ու նրանց աշխույժ ձայներով:
Ասֆալտապատ նեղլիկ արահետով առաջ էր սահում սայլակը. հետևից սառած, անկենդան դեմքով կինը՝ ժամանակից շուտ ծերացած, բայց դեռ իր հմայքն ու գեղեցկությունը չկորցրած հպարտ դեմքով:
_Մայրիկ, իսկ կկարողանա՞մ մի օր էլ ես նրանց պես վազեմ._ հանկարծ շամփրեց կնոջ մթագնած գիտակցությունը:
Ի՞նչ պատասխաներ: Կամ արդյոք դա երեխայի ձայնն էր, թե՞ իր ենթագիտակցությունը:
_Մայրիկ, իսկ կկարողանա՞մ մի օր էլ ես նրանց պես վազեմ._ կրկին հնչեց երեխայի ձայնը:
_ Իհարկե՜, շուտով դու էլ կկարողանաս, ուղղակի մի քիչ համբերել է պետք._ սուտ ասելիս բռնվածի նման հնչեց նրա շուրթերից:
_Իհարկե._ ավելի հաստատ հնչեց ինչ որ տղամարդու ձայն:
Անսպասելիությունից քիչ էր մնում գոռար: Նայեց դեպի այն կողմը, որտեղից ձայնը հնչեց: Այդ մի բառը այնքա՛ն վստահություն ներշնչեց դեպի այդ մարդը:
Տղամարդը մոտեցավ սայլակին,ծնկի եկավ ._ շուտով դու էլ կքայլես, կվազվզես ու կխաղաս բոլորի նման, դա ես եմ քեզ խոստանում:
Երեխան ժպտած. այնքան հաստատ էր հնչում նրա ձայնը, որ պարզապես անհնար էր չհավատալ: Աչքերից սկսեցին գլորվել արցունքները՝ դատարկված հոգու մի քանի կաթիլ արցունքները: Ե՞րբ էր վերջին անգամ արտասվել,չէր էլ հիշում. ամուսնու մահը նրա աչքերից քամել էր վերջին արցունքները:
_Ներեցեք անսպասելի միջամտելու համար,ուղղակի չէի կարող անտարբեր անցնել, այն էլ այն դեպքում, երբ կարող եմ օգնել:
-Ինչո՞վ, դուք ոչինչ չգիտեք:
-Միգուցե պատմե՞ք:
-Իսկ ո՞րն է իմաստը՝ պատմել մի անծանոթի մի բան, որի հետ նա ոչ կապ ունի, ոչ էլ կարող է օգնել ինչ որ բանով.-ինքն իր դեմ պայքարելով հարցրեց:
-Ես կարող եմ նրան տանել ամենալավ բժիշկների մոտ.- ավելի հատու հնչեց տղամարդու ձայնը:
Ոչինչ չէր մնում, թեկուզ դա ուղղակի սին հույս լիներ, մեկ է դրանից ավել ոչ մեկ նրան ոչինչ չէր առաջարկել:
Քայլեցին որպես ծանոթներ. հույսը անծանոթներին կարծես միանգամից մտերմացրեց: Չէր էլ ուզում նույնիսկ մտածել, թե ինչու պիտի պատահական անցորդը օգնի իր երեխային ոտքի կանգնել,ուղղակի հավատում էր և վերջ, կարծես եթե նույնիսկ մտքի մեջ կասկածեր նա անվերադարձ կգնար: Մտքում ինքն իրեն խոստացավ երկու ձեռքերով ամուր կառչել վերջին հույսից:
Զբոսանքն ավարտվեց: Թեքահարթակով նորից սկսեց բարձրանալ սայլակը, բայց արդեն ավելի հաստատ:
-Բարձրանանք բնակարան.- քաղաքավարությունից, թե այլ բանից ելնելով առաջարկեց:
-Բարձրանանք.- հնչեց համաձայնությունը:
Բնակարանն առաջին հարկում էր. Էդպես ավելի հեշտ էր երեխայի սայլակը ամեն օր բակ իջեցնել: Կոկիկ, միսենյականոց բնակարան էր, ուր զգացվում էր տանտիրուհու ներքին կարգապահությունը: Ամեն ինչ իր տեղում էր, այնքան, որ կարծես ոչ ոք չէր ապրում այդտեղ:
Սուրճ խմեցին, հետո երեխային պառկեցրեց քնելու:
-Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ երեխայի բուժման համար:
-Դժվար թե այդքան ունենաք, կամ, ինչու՞ եք օգնում:
-Ուղղակի ուզում եմ կյանքիս մեջ մի լավ բան անել:
-Իսկ ինչու՞ հենց մեզ համար:
- Ուղղակի առաջինը դուք հանդիպեցիք այդ որոշումը կայացնելուց հետո:
-Իսկ ե՞րբ ենք մեկնում Գերմանիա._ անսպասելի հարցրեց տղամարդը:
-Չգիտեմ, ես այստեղ պահող ոչ մի բան չունեմ, երբ որ դուք ասեք:
Հիվանդանոցի միջանցքում երկուսով էին, երկուսն էլ շունչները պահած սպասում էին վիրահատության ավարտին: Կնոջ հայացքի մեջ խնդրանք կարդաց, խնդրանք, որ ինքն էլ հաստատի, որ ամեն ինչ լավ է լինելու: Լուռ նրան սեղմեց կրծքին՝ իրենց ծանոթության ընթացքում առաջին անգամ: Երկուսի մեջ էլ ինչ-որ բան փոխվեց, վերացավ այն անդունդը, որ մինչ այդ կար համարյա անծանոթ կնոջ ու տղամարդու միջև: Երկուսն էլ արդեն հոգնել էին միայնությունից, երկուսն էլ ջերմության կարիք ունեին:
-Վիրահատությունն ավարտվեց, ամեն ինչ լավ է։
Սթափվեցին:
Կինն ապշած, անզգա հայացքով նայում էր բժշկին:
-Այո՜, տիկի՜ն, ամեն ինչ անցավ առանց բարդությունների, մնում է սպասել ու հուսալ, որ երեխայի վերականգնողական գործընթացը շուտ կավարտվի: Անզգայացումից դուրս գալուց հետո կարող եք տեսնել Ձեր փոքրիկին:
«Ձեր փոքրիկին». հնչեց ուղեղի մեջ: Իրոք արդեն իրենն էր համարում:
Նորից գրկեց կնոջը, այս անգամ ավելի ամուր, ուզում էր կտրել գետնից, ուրախությունից ցատկոտել: Զգաց իր մեջքը գրկող կանացի թույլ, բայց ջերմ ձեռքերը, սարսուռ անցավ մարմնով: Մի՞թե սիրտը նորից սկսեց աշխատել, մի՞թե արդեն քավել էր մեղքերը… չգիտեր: Ուսին զգաց արտասվող կնոջ տաք արցունքները. երկուսն էլ երջանիկ էին: Ոչնչի մասին չէր ուզում մտածել, բայց… Ին՞չ էր անելու հետո, ո՞րն էր լինելու հաջորդ քայլը: Մի՞թե սրանով քավեց մեղքերի այն մեծ շղթան, մաքրեց այն մարդկանց արյունը իր ձեռքերից: Թողնել ու հեռանալ չէր կարող, անզոր էր, իսկ եթե ասեր ողջ ճշմարտությունը, ինպե՞ս էր պատասխան տալու նրա անկենդան աչքերի, մանկան չխաղացած խաղերի համար: Հիմա նա ոչինչ չուներ (բոլոր այդ տարիների «վաստակածը» ծախսել էր փոքրիկի բուժման համար). մի անկյանք բնակարան, մի դատարկ զինապահեստ, բայց արդեն ապրող սիրտ: Գուցե ամեն ինչ նորի՞ց սկսել:
Սկսեց պատմել, բառերն ու արցունքները դուրս էին հորդում դեպի մյուս խուց, ուր, նույնիսկ չգիտեր, քահանա կար, թե՝ ոչ. մեկ է, Աստված լսում էր իրեն, միայն նա կարող էր իմանալ այդ ամենը՝ բացի իրենից, մնացած բոլոր տարբերակները տանում էին դեպի ինքնասպանություն: Հասկանում էր, որ սա խոստովանության միակ տեղը չէր. ճիշտ կլիներ կնոջն էլ ասել ճշմարտությունը, բայց բաներ կան, որ պետք է թաղել, թաղել այնպես, որ նույնիսկ ինքդ չգտնես: Նոր երջանկության ճանապարհին միակ մխիթարանքն այն էր, որ ինքը չէր խարխլել նրա ամբողջ երջանկությունը (ինքը վրիպել էր, բայց հաջորդ վարձու մարդասպանի ձեռքը չէր դողացել):
-Աստված ներում է նրան, ով անկեղծ է զղջում,-ավետիսի պես հնչեց մյուս խցից:
Առաջին անգամ Աստծո աչքերի մեջ նայած մարդու թեթևությամբ դուրս եկավ խցից, ճանապարհին մի փունջ կարմիր վարդ գնեց, երեխայի համար քաղցրավենիք ու գնաց տուն:
Բանալու կարիք այլևս չկար, պատերն արդեն շնչում էին, օդն արդեն լցված էր մանկան ճիչով, իսկ «մենախցի» տեղում բուխարին էր վառվում։

Հեղինակ՝ Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий