понедельник, 12 января 2015 г.

Դետրոյթում բացվում է ամենահեղինակավոր ավտոսրահներից մեկը


ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում տրվել է North American International Auto Show-ի մեկնարկը, որը աշխարհում ամենահայտնի ու հեղինակավոր ավտոսրահներից է, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով TASS-ին:
Ավտոսրահը բացման առաջին շաբաթում կգործի բացառապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու ավտոարտադրության առաջատար մասնագետների համար, իսկ հունվարի 17-ից ավտոսրահը կներկայանա արդեն հանրության լայն շրջանակներին:
Ավտոսրահը գտնվում է Կոբո կենտրոնում, այստեղ ցուցադրվում է ինչպես սերիական, այնպես էլ կոնցեպտ-քարի մոտավորապես 40 նորույթ: Դրանք հիմնականում մարզական ավտոմեքենաներ են ու պիկապներ:
Ավտոսրահի առավել սպասված նորույթներից է Honda-ի Acura NSX մոդելը, որն առաջին անգամ ներկայացվել է 1990թ.: Կոնցեռնի մտահղացմամբ՝ մեքենան պետք է մրցակցի Porsche-ի ու Ferrari-ի հետ:
Ford կոնցեռնն իր հերթին ծրագրում է Դետրոյթում ներկայացնել միանգամից մի քանի նորույթ: Դրանց թվում է GT-ն, որն արտադրվում էր 2003-2006թթ. ու նորացված Mustang GT350R-ը, որը, ինչպես ենթադրվում է, մրցակցելու է General Motors-ի լեգենդար Chevrolet Camaro-ի հետ:
Իր մեքենաները ավտոսրահում կներկայացնի նաև իտալական Alfa Romeo-ն: Ներկայիս ավտոսրահի գլխավոր բացահայտումը դարձել է Ford F150 պիկապը՝ ալյումինե խցիկով: Այս տարի առավել սպասված նորույթներ կդառնան ճապոնական ավտոարտադրողների նորույթները:

Комментариев нет:

Отправить комментарий