Toyata-ն սկսել է աշխարհում առաջին սերիական ջրածնային շարժիչով արտադրվող մեքենայի արտադրությունը: Նոր «Mirai» սեդանը աշխատում է միայն ջրով ու ոչ մի վնասակար արտանետում բաց չի թողնում մթնոլորտ: Նախագծողների պնդմամբ մի լիցքավորմամբ այն ընդունակ է անցնել 650 կմ ճանապարհ, իսկ Ճապոնիայում վաճառքը կսկվի դեկտեմբերից: 2016-ից սեդանը կվաճառվի նաև ԱՄՆ-ում:
Ավտոմոբիլի գինը կլինի մոտավորապես 60 հազար դոլար, սակայն բոլոր գնորդները Ճապոնիայի կառավարության կողմից կսուբսիդավորվեն 17 հազար դոլարի չափով:
Քանի որ «Mirai»-ն երթևեկելու է ջրով, նրա համար պահանջվում են հատուկ լցակայաններ: Լիցքավորման ընթացքը տևում է մի քանի րոպե, թեկուզ լիքը բաքի դեպքում սեդանը ի զորու է անցնել 650 կմ, իսկ մեկ կմ-ի համար ծախսը կազմում է 0.1 դոլար:
Էներգիայի ստացումը կատարվում է էլեկտրոքիմիական գեներատորի ներսում զրածնի թթվային ռեակցիայի արդյունքում: Հզորությունը կազմում է 136 ձ.ու.
Մոտ ժամանակներս ջրածնային նորույթով հանդես կգա նարը Honda-ն, որը 2016-ից վաճառքի կհանի իր FCV մոդելը:
Մոդելի փիլիսոփայությունը առանձնապես չի հեռացել Toyota-ի վերջին ժամանակների մոդելների ընդհանուր տարբերակիչ գծերից, զգացվում է հեռավոր նմանությունը Corola և Camry մոդելների հետ, սակայն իրականացված է ավելի օրիգինալ ու ոչ ստանդարտ լուծումներով, քանի որ ավտոմեքենան ինքնին իր շարժման մեխանիզմով առանձնանում է: Միայն նայելով ավտոմեքենայի արտաքին տվյալներին կարելի է միանգամից հասկանալ, որ բավականին լավ մշակված աէրոդինամիկա ունի, որը բավականին տպավորիչ մեկ լիցքավորմամբ 650 կմ ճանապարհ անցնելու, կառավարության բավականին զգալի սուբսիդավորման հետ մեկտեղ մոդելը կդարձնեն բավականին մասսայական:
Հեղ` Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий