Պորտուգալիայում 15 տարի տանտիրոջ ու տիրուհու մահից հետո «անտեր» մնացած առանձնատունը վերջապես ժառանգները որոշեցին վաճառել, քանի որ չէին ուզում աշխատել ֆերմայում: Նոր տերը նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ բոնուսի է արժանացել: Երբ որ որոշեց ուսումնասիրել, թե ինչ է գնել, տնից ոչ հեռու անտառում մի անգար հայտնաբերեց, որը կողպված էր հին ու ժանգոտ մի կողպեքով: Երբ կոտրեց կողպեքն ու ներս մտավ, հազիվ չխելագարվեց երջանկությունից. այնտեղ հայտնաբերեց հնաոճ ավտոմեքենաների մի ամմբողջ հավաքածու:
Հին ու մոռացված անգարում հայտնաբերեց 180 հնաոճ մեքենաներ, որոնք բավականին լավ էին պահպանվել: Դրանց թվում նույնիսկ 60-ականների Formula-ի բոլիդներ կային, Alfa Romeo, Volvo, Brіstol, Mercedes-Benz, Porsche-ի տարբեր մոդելներ, ինչպես նաև մի քանի տասնյակ եզակի ավտոմոբիլներ, որոնցից շատերը կոլեկցիոներների ու թանգարանների համար հետաքրքրություն ներկայացնող եզակի նմուշներ էին:
Հավաքածուի ընդհանուր իրական արժեքը դեռևս դժվար է գնահատել անգամ փորձառու կոլեկցիոներների կողմից, սակայն մի բան կարելի է հաստատ ասել. գնումը առավել քան արդարացված էր, քանի որ դրանց վաճառքը կարող է գերազանցել առանձնատան արժեքը բազմակի անգամներ:
Հեղ` Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий