Մեծ Բրիտանիայում Ferrari-ի առք ու վախառքով զբաղվող մի գործարար հատուկ աճուրդում 813 000 դոլարով իր մեքենայի համար պետհամարանիշ է ձեռք բերել, «գեղեցիկ» հաշվառման համարանիշ` «25 Օ», որը BBC-ի հավաստմամբ պատմության մեջ ամենաթանկն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ:
Գնորդի անունն է Ջոն Քոլինզ: Նրա խոսքերով այդ պետհամարանիշը նրան պետք է իր Ferrari 250 SWB ավտոմեքենայի համար, որը նախկինում պատկանել է Էրիկ Կլեպտոնին: Քոլինզի պնդմամբ, այդ համարներով իր ավտոմեքենայի գինը մի քանի անգամ կբարձրանա:
«Աճուրդում գնորդները բավականին համառ էին, բայց ես որոշեցի գնալ մինչև վերջ, ճիշտ է ես այդքան չէի նախատեսել վճարել, սակայն չեմ զղջում գնմանս համար». ասել է Քոլինզը:
Հ.Գ Հետո էլ ՀԱՅԵՐԻՆ են ասում ցուցամոլ :)
Հեղ` Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий