Հոկտեմբերին Լոս-Անժելեսում տեղի ունեցավ մի միջոցառում, որի ժամանակ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մաքսը ներկայացրեց էլեկտրոմոբիլի նոր մոդել, որն ունի լիաքարշակ համակարգ ու ինքնակառավարման հնարավորություն: Ընդհանուր առմամբ Tesla Model D-ն այդքան էլ չի հեռացել իր նախորդից` Model S-ից. նույն սլացիկ արտաքինը, նույն Տեսլային բնորոշ դիմագծերը:
Եթե մինչև հիմա Տեսլայի գնորդները Model S-ի դեպքում հնարավորություն ունեին ընտրել 60, 85 և P85-ի միջև, որոնք իրարից միայն հզորությամբ էին տարբերվում, դինամիկայով ու լիցքավորման պահպանման ժամանակով, ապա այս ձմեռ հասանելի կլինեն նաև ևս երեք 60D, 85D և P85D տարբերակները: Թոփային P85D տարբերակը գնորդներին հասանելի կլինի 2014-ի դեկտեմբերին, իսկ ավելի թույլ տարբերակները մինչև 2015 փետրվար ամիսը: Մոտավոր կանխատեսումներով թոփային տարբերակը կլինի մետ 120 հազար դոլար, որը 14-15 հազար դոլարով փաստորեն թանկ կլինի նախորդ մոդելից:
Առջևի սռնու վրա ևս մեկ շարժիչի տեղադրումը թույլ է տվել ավտոմոբիլը դարձնել լիաքարշակ, կառավարումը լավացնել ավելի բարդ ճանապարհային պայմանների դեպքում տրանսմիսիայի հարմարադասման մեջ առանձնակի փոփոխություններ չանելով: Երկրորդ շարժիչը ոչ միայն լավացնում է կառավարումը, այլ նաև ապահովում է ավելի երկարաժամկետ վազք մի լիցքավորումից մյուն ընկած ժամանակահատվածում ինչպես նաև 0-60 Մ/ժ արագությանը հասնում 3.2 վայրկյանում, որը տպավորիչ ցուցանիշ է էլեկտրոմոբայլի համար:
Բացի երկրորդ շարժիչից Tesla D-ն ստացել է ավտոմատ կառավարման համակարգ, որը հավելյալ տեսախցիկների ու սենսորների օգնությամբ (դիմային ռադար, 360 աստիճան տեսադաշտով սենսոր) կարողանում է կառավարել ավտոմոբիլը հոսքի մեջ: Համակարգը դեռևս ի վիճակի չէ ամբողջովին կառավարել ավտոմոբիլը, սակայն կարողանում է պահել ավտոմոբիլը շարքում, վթարային իրավիճակներում արգելակել անսպասելի արգելքի հայտնվելու դեպքում և կայանվել ավտոմատ ռեժիմում: Փորձագետների գնահատմամբ լիարժեք ավտոմատ ղեկավարմամբ ավտոմոբիլի նախագծումը կտևի մոտ հինգ տարի:
Հեղ` Գագիկ Մամուլյան
Комментариев нет:
Отправить комментарий