четверг, 25 сентября 2014 г.

«Ferrari»-ն առաջին կիսամյակում եկամտի ռեկորդ է սահմանել




Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, «Ferrari» կոնցեռնը հրապարակել է պաշտոնական վիճակագրություն, որը վկայում է կորպորացիայի ռեկորդային եկամտի մասին:
Վերջին կես տարվա ընթացքում վաճառքից շահույթը աճել է 9.8%-ով, ինչը համարժեք է 127.6 մլն եվրոյին: Անցած 12 ամիսների վիճակագրության համեմատ աճը կազմել է ռեկորդային 14.5%: Այսպիսով, կոնցեռնը շահույթ է ստացել սովորականից 1.35 մլրդ եվրոյից ավելի:
Դրա հետ կապված, փորձագետները կանխատեսում են ոչ պակաս հաջող տարվա ավարտ: Փաստացի, որպեսզի արժանավայել հատել 2014 թ. տնտեսական տարվա շեմը, ընկերությանը բավարար է չպակասեցնել թափը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Nyut.am

Комментариев нет:

Отправить комментарий