вторник, 19 января 2016 г.

Ռուբեն Մամուլյան՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմի ռեժիսորը...


Ռուբեն Մամուլյան՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմի ռեժիսորը... 20-րդ դարի ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը 1935 թվականին նկարահանեց «Բեքքի Շարփ» ֆիլմը, որը կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմն է համարվում։ Նշենք նաև, որ նա նաև համարվում է առաջին հայազգի կինոգործիչը, որի ֆիլմը
առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի: 1931-ին Մամուլյանի նկարահանած «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» ֆիլմը առաջադրվել է միանգամից երեք Օսկարի նոմինացիայի՝ լավագույն դերասան, բեմադրություն և սցենար, սակայն Օսկար ստացավ միայն ֆիլմի գլխավոր դերակատարը:

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թ.: Նրա հայրը՝ Զաքար Մամուլյանը՝ Թիֆլիսի մեծահարուստ էր, բանկի կառավարիչ, իսկ մայրը՝ Վերժինե Քալանթարյանը՝ դերասանուհի: Մամուլյանը ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Վախթանգովի Մոսկվայի թատերական ստուդիան։ 1923-ից բնակվել է ԱՄՆ-ում: Նկարահանել է մեծ հաջողության արժանացած բազմաթիվ ֆիլմեր, որտեղ փայլել են համաշխարհային կինոյի մեծագույն աստղեր Մառլեն Դիտրիխը, Գրետա Գառբոն և այլն:

Ռուբեն Մամուլյանը միշտ մասնակից է եղել հայ համայնքի կյանքին ԱՄՆ-ում: 1971 թվականին այցելել է ծննդավայր Թիֆլիս և Սովետական Հայաստան, հանդիպումներ ունեցել հայ մտավորականների հետ (նկարում՝ Մամուլյանը Մատենադարանի մոտ): «Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»,- ասել է նա: Ռուբեն Մամուլյանը մահացել է 1987-ին Լոս Անջելեսում, Հոլիվուդի փառքի ծառուղում նրա անունով աստղ է տեղադրված։


Մամուլյանը՝ Երվանդ Քոչարի հետ:

Մամուլյանը՝ Առնո Բաբաջանյանի հետ:


Комментариев нет:

Отправить комментарий