понедельник, 18 января 2016 г.

Ինչպես մեզ հարմար ձևով կարգավորենք KD Win-ը


Բոլորին թվում է, թե KD Win-ի անհարմար դասավորությունը կամ ինչ ինչ անհարմարությունների պատճառը դրա տարբերակներից է, բայց քչերը գիտեն, որ համարյա բոլոր տարբերակներում մեզ պետք եկող սիմվոլներն ու կետադրական նշանները կան: Ուղղակի պետք է կարգավորել դրայվերը Ձեզ հարմար տարբերակով: Հիմա քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպես է դա արվում: 


Մտնում ենք կարգավորումներ` Tools



Հետո խմբագրել կեյբորդը`  Edit keyboard 


Նշում ենք, թե ստեղնաշարի որ կոճակի տակ ինչ նշան ենք ուզում, կուրսորով սեղմում ենք դրա վրա: Դիցուք սլաքով նշված կոճակի տակ ուզում ենք, որ չակերտներ լինեն: 


Եթե caps lock-ի միացված լինելու դեպքում ենք ուզում փոփոխություններ անել, ապա վերը նշվածն անում ենք, ուղղակի նախապես սեղմելով caps lock-ի կոճակը`


Հայկական կետադրական նշանների համար սեղմում ենք աջ կողմում ու ընտրում Armenian տարբերակը`


Ընտրում ենք մեզ պետք եկող կետադրական նշանները` 


Իսկ վերջում պահպանում Save կոճակի օգնությամբ, որպեսզի փոփոխությունները պահպանվեն: 




 Նյութը այլ տեղերում օգտագործելիս հղումը բլոգին ՊԱՐՏԱԴԻՐ Է:



Պատրաստեց` Գագիկ Մամուլյանը














Комментариев нет:

Отправить комментарий