воскресенье, 20 марта 2016 г.

Մերօրյա կարճասացները. Գագիկ Կիլիկյան


Կարճասացությունը մի քանի բառով, մի ամբողջ երևույթի նկարագրությունն է: Հարուստ բառապաշարով հեշտ է նկարագրել ցանկացած երևույթ, զգացմունք ու դրվագ, սակայն մերօրյա կարճասացները կարողանում են սուղ բառամթերքով արտահայտվել ու արտահայտել համապարփակ մտքեր, որոնք կարդացողին թույլ են տալիս սեփական երևակայությամբ ծավալվել հեղինակի մտքի մեջ, որը հաճախ չի էլ համապատասխանում հեղինակի ենթատեքստին, բայց մի ամբողջ կյանքի ճշմարտություն կարելի է ներկայացնել երբեմն այդ մի քանի բառով: 

Առաջինը ուզում եմ ներկայացնել մերօրյա կարճասացության, ճիշտ կլինի ասել, հորը՝ Գագիկ Կիլիկյանին. գնացինք՝


***

ԿԱՐԱ-ԲԱԼԱ 2 

Ծաղկավաճառները ծաղիկ են ծախում

Չկա մեկը ում նվիրեմ....

***

Ասում ես արև

Հովանոցս փակում եմ

Ասում ես անձրև

Հովանոցս բացում եմ

Լռում ես

Կախվում եմ ամպերից...

***

вторник, 8 марта 2016 г.

Brabus-ը ներկայացրել է պատմության մեջ ամենահզոր` 900 ձիաուժ հզորությամբ Rocket 900 ը S դասի կուպեի ու սեդանի վրա: ( ֆոտոշարք, տեսանյութ




Mersedesi 4գործարնային թյունինգային ընկերությունների մեկը՝ Brabus-ը պաշտոնապես հայտարարել է ընկերության պատմության մեջ ամենահզոր` 900 ձիաուժ հզորությամբ Brabus Rocket 900 մոդիֆիկացիային մասին, որը կտեղադրվի նրա ներկայացուցչական S դասի կուպեի և սեդանի վրա: Դեռևս սուղ են տեղեկությունները այն վաճառքի հանելու վերաբերյալ, բայց մի քանի տեղեկություններ հայտնի են: 0-100 կմ/ժ ժամ թափավազքի տևողությունը կուպեի համար կլինի 3.7 վայրկյան, հզորությունը 900 ձ. ու.:

вторник, 26 января 2016 г.

Այսպիսին պետք է լիներ Սովետական մարդու սառնարանը (նոստալգիկ ֆոտոշարք)

Ցուցանմուշներ սովետական «Առևտարկան բառարանից» 1956-1961 թվականների, որն արված է այդ ժամանակների համար տիպիկ ոճով: Այս ոճը հանդիպում է խորհրդային մուլտերում ու ֆիլմերում, ինչպես նաև մեծ ցուցանակների տեսքով:
 Այսպիսին պետք է լիներ խորհրդային մարդու սառնարանը` կոնֆետներ, պաղպաղակ, մեղր, մարմելադ, արևելյան քաղցրավենիքներ, սև խավիար:


иллюстрация из торгового словаря битком набитый холодильник

суббота, 23 января 2016 г.

«Պահիր գրիչը կրծքիդ տակ». Չինական ֆլեշմոբը «գրավել է» համացանցը (ֆոտոշարք)

Չինական Sina Weybo միկրոբլոգի օգտատերերը մի ֆլեշմոբ են սկսել, որը կոչվում է «Պահիր գրիչը կրծքիդ տակ»: Ահա այսպես` 

Ֆլեշմոբը սկսել է հունվարի 6-ին, սակայն լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է բոլորովին վերջերս: Գրիչից բացի, ով ինչ կարողանում է պաhել կրծքի տակ, պահում է ու նկարվում :) Ահա ֆոտոշարքը... 

вторник, 19 января 2016 г.

Ռուբեն Մամուլյան՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմի ռեժիսորը...


Ռուբեն Մամուլյան՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմի ռեժիսորը... 20-րդ դարի ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը 1935 թվականին նկարահանեց «Բեքքի Շարփ» ֆիլմը, որը կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմն է համարվում։ Նշենք նաև, որ նա նաև համարվում է առաջին հայազգի կինոգործիչը, որի ֆիլմը

понедельник, 18 января 2016 г.

Ինչպես մեզ հարմար ձևով կարգավորենք KD Win-ը


Բոլորին թվում է, թե KD Win-ի անհարմար դասավորությունը կամ ինչ ինչ անհարմարությունների պատճառը դրա տարբերակներից է, բայց քչերը գիտեն, որ համարյա բոլոր տարբերակներում մեզ պետք եկող սիմվոլներն ու կետադրական նշանները կան: Ուղղակի պետք է կարգավորել դրայվերը Ձեզ հարմար տարբերակով: Հիմա քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպես է դա արվում: 


Մտնում ենք կարգավորումներ` Tools

воскресенье, 10 января 2016 г.

Այս թեստը օբյեկտիվ կներկայացնի, թե որքան եք դուք գեղեցիկ, որը միգուցե Ձեզ դուր չգա )))


Հատուկ ու մարնրակրկրիտ աշխատանքներին արդյունքում Շվեյցարական ընկերությունը ստեղծել է մի համակարգը, որը որը հատուկ ալգորիթմի օգնությամբ որոշում է մարդու տարիքը սեռը և գրավչության աստիճանը: Միայն ներբեռնելով Ձեր լուսանկարը դուք կստանաք մոտավոր ու օբյեկտիվ գնահատական Ձեր գեղեցկության մասին: Տալիս է նման գնահատականներ, որոնց ներկայացված են ստորև: 

вторник, 5 января 2016 г.

Կողոպտիչները մեքենան կողոպտելու նոր ու վտանգավոր մեթոդ են մտածել. ուշադիր եղեք

Ավտոմեքենան նստելիս ուշադիր նայեք դռան բռնակներին, թե արդյոք դրանց արանքում կոպեկ չէ մտցված: Կողոպտիչները նոր մեթոդ են մտածել: Եթե ուշադիր չլինեք ու նրանք կոպեկը տեղադրած լինեն, ձայնաազդանշանային համարկարգը միացնելուց հետո կոպեկը չի թողնի դուռը փակվի ու երբ դուք հանգիստ լինեք, իբր դռները փակել եք, նրանք գործի կանցնեն:




понедельник, 4 января 2016 г.

You Tube-ում տեղադրված ամենաառաջին տեսանյութը (մեր մեջ ասած ապուշություն...

к

Աշխարհում առաջին երկվորյակ-յոթնյակը 18 տարեկան է (լուսանկարներ)

1997 թվականին ամերիկյան մի ընտանիքում ծնվեցին երկվորյակ-յոթնյակներ, որոնք պատմության մեջ առաջինն էին: Կեննին ու Բոբբին ունեցան միանգամից 4 տղա(Բռենդոն, Նաթան,) և 3 աղջիկ (Բռենդոն, Նաթան,Կեննի, Ջոել. Քելսի, Նատալի, Ալեքսիս): Իսկական փորձություն էր դա ծնողների համար, սակայն նրանք պատվով կատարեցին իրենց պարտականությունն ու 2015 թվականի նոյեմբերի 19-ին լրացավ երեխաների 18 ամյակը: Անօգնական մանկիկները դարձել են գեղեցիկ երիտասարդներ, որոնց մասին ես կպատմեմ հիմա մի քիչ՝ 


Первым в мире близнецам-семерняшкам исполнилось 18 лет (7 фото)

среда, 18 ноября 2015 г.

Այս «փախստականները» մոռացել էին մինչև Եվրոպա փախչելը ջնջել Facebook-ի իրենց հաշիվը (ֆոտոշարք)

Մինչև փախստականի կարգավիճակով Եվրոպա մտնելը սույն այսպես կոչված փախստականներին մեկ տոկոս  գոնե ինտելեկտ էր պետք, որ Ֆեյսբուքի հաշիվը ջնջեին նոր մտնեին: 
Դիցուք այս հաստլիկ բարության մարմնավորումը :) `

Беженцы забыли почистить фейсбук

суббота, 31 октября 2015 г.

Honda-ի ամենաթանկարժեք գովազդային հոլովակը (տեսանյութ)

Այս զարմանալի տեսահոլովակը նկարահանված է առանց մոնտաժի կիրառման: 3 ամիս նկարահանումներ, 600 դուբլեր:
դետալի շարման վրա ազդում է նույնիսկ օդի խոնավությունը և նկարահանման հրապարակում առկա փոշու քանակը: 
Այս հոլովակը հավաքել է հսկայական քանակի պարգևներ, այդ թվում «Ոսկե առյուծ» Կաննում, ինչպես նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ պարգևատրված գովազդային հոլովակ:

четверг, 15 октября 2015 г.

Ամենաթեթև նյութն աշխարհում (տեսանյութ)


Boeing ընկերությունը ստեղծել է «հեղափոխական» մետաղ: Նոր մետաղը կոչվում է միկրոլատիս և այն 99.99 %-ով կազմված է օդից:

пятница, 11 сентября 2015 г.

Fuci-ի աննկարագրելի հեծանիվը հակասում է հեծանիվների մասին բոլոր պատկերացումներին (Ֆոտոշարք)

Fuci-Ի կոնցեպտուալ հեծանիվը տարբերվում է սովորական հեծանիվներից: Մեծ ետևի անիվը 3.33 դույմ է և ունի էլեկտրոշարծիչ` արագ թափառքի համար: Ղեկի վրա ունի սմարտֆոնի համար նախատեսված տեղ և ընդամենը երեք անվաճաղ, աննկարագրելի շրջանակի կառուցվածք ու շատ վառ գույն: 


среда, 9 сентября 2015 г.

Կյանքը շատ կարճ է (Video)


Շա՜տ հարուստների ռեստորան (տեսանյութ)


Արաբական Միացյալ Էմիրաթներում պետք հիմար լինել, որ արաբ լինելով հարուստ չլինես. վիրտուալ էքսկուրսիա ԱՄԷ-ում





Կպատկերացնեի՞ն արդյոք ԱՄԷ-ի այժմյան նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահարանիի նախնիները որ արևից խանձված Արաբական կղզու այս փոքրիկ հատվածը, որ գտնվում է Պարսկական և Օմանի ծոցերի ափերին, ունի ընդամենը 78 հազար կմ քառակուսի տարածք, մի օր կդառնա աշխարհի ամենահարուստ պետությունը: Դժվար թե.

суббота, 11 июля 2015 г.

Եվ այնուամենայնիվ ԽՍՀՄ-ում սեքս և էրոտիկա եղել է (Ֆոտոշարք 18+)

Փաստերը վկայում են այն մասին, որ ԽՍՀՄ-ում այնուամենայնիվ սեքս եղել է: Չնայած արգելքներին, որոշ լուսանկարիչներ այնուամենայնիվ աշխատել են այդ ժանրում: Դրանցից մեկն էլ Նիկոլայ Բախարյովն էր Նովոկուզնեցկից: Նրան հաջողվել է ստանալ այդ ժամանակների համար անկրկնելի իր ոճը` մարդկային մերկությունը լուսանկարելու համար: Հիմա դա ամբողջ աշխարհում հայտնի շարք  է, որ ցուցադրվել է աշխարհահռչակ ցուցադրություններում, ինչպիսին է Վենեցիական բիենալեն: 
Այս ֆոտոշարքը չի թույլատրվում դիտել 18 տարեկանից ցածր անձանց:


четверг, 9 июля 2015 г.

Պուտո Լառան


Լառան մի սովորական աղջիկ էր, ով ապրում էր լեռնային գյուղաքաղաքում, ուր կարելի էր ապրել թե՛ որպես գյուղացի մի սովորական աղջնակ և թե՛ թույլ տալ քեզ ապրել քաղաքաբնակ կոկետուհու կյանքով: Լառան միախառնել էր այդ երկու կերպարները ու ապրում էր անհոգ թռչնակի նման, երբեք չպատկերացնելով, որ մի օր…
Լառան իրենց գյուղաքաղաքի ամենագեղեցիկ աղջիկն էր, բարձրահասակ, պիրկ մարմնով, փարթամ կրծքերով ու այլ բարեմասնություններով: Բնատուր գեղեցկության հետ մեկտեղ գիտեր, թե ինչպես դրսևորել իրեն` տղամարդկանց ուշադրությանն արժանանալու համար, բայց միայն այդքանը: Լառան ինչքան էլ գիտակցում էր իր առավելությունը մնացած աղջիկներից, միևնույնն է հայ ավանդապաշտ ընտանիքում էր մեծացել, ապրում էր մի միջավայրում, ուր ցանկացած սայթաքում կարող էր ճակատագրական լիներ: Անթերի սիլուետն ու աչքերի չարաճճի ժպիտը օգտագործում էր միայն շրջապատի տղաներին խելքահան անելու համար: Որպես աղջիկ ուղղակի հաճելի էր ուշադրությունը, նամանավանդ, որ կարողանում էր լինել միաժամանակ և՛ ցանկալի, և՛ անհասանելի:

понедельник, 12 января 2015 г.

Դետրոյթում բացվում է ամենահեղինակավոր ավտոսրահներից մեկը


ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում տրվել է North American International Auto Show-ի մեկնարկը, որը աշխարհում ամենահայտնի ու հեղինակավոր ավտոսրահներից է, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով TASS-ին:
Ավտոսրահը բացման առաջին շաբաթում կգործի բացառապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու ավտոարտադրության առաջատար մասնագետների համար, իսկ հունվարի 17-ից ավտոսրահը կներկայանա արդեն հանրության լայն շրջանակներին:
Ավտոսրահը գտնվում է Կոբո կենտրոնում, այստեղ ցուցադրվում է ինչպես սերիական, այնպես էլ կոնցեպտ-քարի մոտավորապես 40 նորույթ: Դրանք հիմնականում մարզական ավտոմեքենաներ են ու պիկապներ:
Ավտոսրահի առավել սպասված նորույթներից է Honda-ի Acura NSX մոդելը, որն առաջին անգամ ներկայացվել է 1990թ.: Կոնցեռնի մտահղացմամբ՝ մեքենան պետք է մրցակցի Porsche-ի ու Ferrari-ի հետ:
Ford կոնցեռնն իր հերթին ծրագրում է Դետրոյթում ներկայացնել միանգամից մի քանի նորույթ: Դրանց թվում է GT-ն, որն արտադրվում էր 2003-2006թթ. ու նորացված Mustang GT350R-ը, որը, ինչպես ենթադրվում է, մրցակցելու է General Motors-ի լեգենդար Chevrolet Camaro-ի հետ:
Իր մեքենաները ավտոսրահում կներկայացնի նաև իտալական Alfa Romeo-ն: Ներկայիս ավտոսրահի գլխավոր բացահայտումը դարձել է Ford F150 պիկապը՝ ալյումինե խցիկով: Այս տարի առավել սպասված նորույթներ կդառնան ճապոնական ավտոարտադրողների նորույթները:

пятница, 5 декабря 2014 г.

ՄԱՀ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. Toyota-ն բացառապես ջրով աշխատող ջրածնային շարժիչով սերիական ավտոմոբիլ է թողարկել (տեսանյութ)





Toyata-ն սկսել է աշխարհում առաջին սերիական ջրածնային շարժիչով արտադրվող մեքենայի արտադրությունը: Նոր «Mirai» սեդանը աշխատում է միայն ջրով ու ոչ մի վնասակար արտանետում բաց չի թողնում մթնոլորտ: Նախագծողների պնդմամբ մի լիցքավորմամբ այն ընդունակ է անցնել 650 կմ ճանապարհ, իսկ Ճապոնիայում վաճառքը կսկվի դեկտեմբերից: 2016-ից սեդանը կվաճառվի նաև ԱՄՆ-ում:

вторник, 2 декабря 2014 г.

Պորտուգալացին իր գնած առանձնատանը պատահաբար հնաոճ ավտոմոբիլների եզակի հավաքածու է հայտնաբերել (ֆոտոշարք)




Պորտուգալիայում 15 տարի տանտիրոջ ու տիրուհու մահից հետո «անտեր» մնացած առանձնատունը վերջապես ժառանգները որոշեցին վաճառել, քանի որ չէին ուզում աշխատել ֆերմայում: Նոր տերը նույնիսկ չէր էլ պատկերացնում, թե ինչ բոնուսի է արժանացել: Երբ որ որոշեց ուսումնասիրել, թե ինչ է գնել, տնից ոչ հեռու անտառում մի անգար հայտնաբերեց, որը կողպված էր հին ու ժանգոտ մի կողպեքով: Երբ կոտրեց կողպեքն ու ներս մտավ, հազիվ չխելագարվեց երջանկությունից. այնտեղ հայտնաբերեց հնաոճ ավտոմեքենաների մի ամմբողջ հավաքածու:

понедельник, 1 декабря 2014 г.

Ռեկորդային գնով պետհամարանիշ` Էրիկ Կլեպտոնի նախկին Ferrari-ի համար


Մեծ  Բրիտանիայում Ferrari-ի առք ու վախառքով զբաղվող մի գործարար հատուկ աճուրդում 813 000 դոլարով իր մեքենայի համար պետհամարանիշ է ձեռք բերել, «գեղեցիկ» հաշվառման համարանիշ`  «25 Օ», որը BBC-ի հավաստմամբ պատմության մեջ ամենաթանկն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ:
Գնորդի անունն է Ջոն Քոլինզ: Նրա խոսքերով այդ պետհամարանիշը նրան պետք է իր Ferrari 250 SWB ավտոմեքենայի համար, որը նախկինում պատկանել է Էրիկ Կլեպտոնին: Քոլինզի պնդմամբ, այդ համարներով իր ավտոմեքենայի գինը մի քանի անգամ կբարձրանա:
«Աճուրդում գնորդները բավականին համառ էին, բայց ես որոշեցի գնալ մինչև վերջ, ճիշտ է ես այդքան չէի նախատեսել վճարել, սակայն չեմ զղջում գնմանս համար». ասել է Քոլինզը:

Հ.Գ  Հետո էլ ՀԱՅԵՐԻՆ են ասում ցուցամոլ :) 
                                   

Tesla Motors-ը ներկայացրել է լիաքարշակ, ռեկորդային 0-100կմ/ժ արագացման ցուցանիշով էլեկտրոմոբայլ (տեսանյութ)

Tesla P85D


Հոկտեմբերին Լոս-Անժելեսում տեղի ունեցավ մի միջոցառում, որի ժամանակ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մաքսը ներկայացրեց էլեկտրոմոբիլի նոր մոդել, որն ունի լիաքարշակ համակարգ ու ինքնակառավարման հնարավորություն: Ընդհանուր առմամբ Tesla Model D-ն այդքան էլ չի հեռացել իր նախորդից` Model S-ից. նույն սլացիկ արտաքինը, նույն Տեսլային բնորոշ դիմագծերը:

четверг, 25 сентября 2014 г.

«Ferrari»-ն առաջին կիսամյակում եկամտի ռեկորդ է սահմանել




Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, «Ferrari» կոնցեռնը հրապարակել է պաշտոնական վիճակագրություն, որը վկայում է կորպորացիայի ռեկորդային եկամտի մասին:
Վերջին կես տարվա ընթացքում վաճառքից շահույթը աճել է 9.8%-ով, ինչը համարժեք է 127.6 մլն եվրոյին: Անցած 12 ամիսների վիճակագրության համեմատ աճը կազմել է ռեկորդային 14.5%: Այսպիսով, կոնցեռնը շահույթ է ստացել սովորականից 1.35 մլրդ եվրոյից ավելի:
Դրա հետ կապված, փորձագետները կանխատեսում են ոչ պակաս հաջող տարվա ավարտ: Փաստացի, որպեսզի արժանավայել հատել 2014 թ. տնտեսական տարվա շեմը, ընկերությանը բավարար է չպակասեցնել թափը առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Nyut.am

среда, 20 августа 2014 г.

Տեղափոխվում էին...առանց նրա

Ինչ որ տարօրինակ եռուզեռ էր. բեռնատարը բակում կանգնած էր, բանվորները արագ-արագ տուն էին մտնում ու դուրս գալիս, ինչ որ իրեր ձեռքներին, նորից ու նորից, նորից ու նորից: Պառկել էր, գլուխը դրել թաթերին ու տխուր աչուկներով նայում էր, կարծես վերջին անգամն է տեսնում այդ իրերը: Տանտիրուհին հրահանգներ էր տալիս, բարկանում, երբ բանվորները ինչ որ իր տեղափոխելիս անզգույշ էին լինում, տան միակ փոքրիկ անդամն էլ շվարած ու տխուր նստած էր մի անկյունում ու սպասում էր, թե երբ է ավարտվելու այս տհաճ եռուզեռը, դեռ չէին հեռացել, բայց արդեն կարոտել էր իրենց բակը, իր խաղերը, իր չարաճճիությունները: Փոքրիկը դեռ ընդունակ չէր հասկանալու , որ տեղափոխվում են այլ տեղում ապրելու, նրան թվում էր, թե ուղղակի ամեն տարվա պես գնում են հանգստանալու, բայց այդ դեպքում ինչո՞ւ էին այս բոլոր իրերն իրենց հետ տանում, ախր միշտ ամենաշատը մի քանի ճամպրուկ էր...

Չընդհատված երջանկություն


Սրտիկը անհանգիստ տրոփեց, փորձում էր ըմբռնել շշուկները.
-Սիրելիս ես հղի եմ, գրկիր ինձ:
-Դա դեռ ուրախանալու առիթ չէ,- չոր շպրտեց,- վաղը կգնանք ստուգելու, միգուցե վաղն արդեն հղի չլինես:
-Ախր ի՞նչ տարբերություն, չէ՞ որ ով էլ լինի մեր արյունն է, մեր փոքրիկը, մեր ուրախությունը, պատկերացնում ե՞ս հիմա մեր աղջնակին չունենայինք:
-Ոչ,-անակնկալի եկած,- բայց... բայց ախր ես տղա եմ ուզում:
-Խոստանում եմ, որ ես քեզ տղա կպարգևեմ, օրերից մի օր մենք որդի կունենանք, չի կարելի, դա սպանություն է:
-Վաղը կգնանք իմանալու երեխայի սեռը, որոշված է:

Դատարկված հոգում էլ արցունքներ կան (ՊԱՏՄՎԱԾՔ)

Անշտապ բարձրացավ աստիճաններով, մի քիչ կռացավ ,որ կարողանա ներս խցկվել: 
Տանիքում տոթ էր, արևից ջերմացած թիթեղների ու երդիկների բացակայության պատճառով: Թեև դանդաղ էր բարձրացել, բայց սիրտը արագ էր աշխատում’ վերջին տարիներն նա սրտի գոյության մասին միայն այդպիսի դեպքերում էր իմանում: Աչքերը սառած էին, անկենդան: Կարծես մի դաժան տեսարան գամվել էր աչքեում ու այդպես անշարժացել: Նայեց ժամացույցին. դեռ կես ժամ կար: Նստեց քարին, գլուխն առավ ափերի մեջ, հետո վառեց գլանակը, անհագ ներս քաշեց ծուխը ,կարծես ներսում ինչ որ բան էր ուզում ծխախեղդ անել: Հետո, նորից նույն սարսուռ դեմքը, նույն անկենդան ու հիասթափված աչքերը: Նորից նայեց ժամացույցին, արդեն հինգ րոպե էր մնացել, բայց նա նույնն էր, կարծես հինգ րոպեից էլ նույյն է մնալու, իջնելու է նույն անշտապ քայլերով, նույն սրտով, կարծես, ոչինչ չէր ծանրանալու հոգում: Մոտեցավ տանիքի ճեղքին, նայեց դեպի դիմացի բանկի շենքը ու հանգիստ շարժումներով բացեց կիթառի պատյանը: Ամեն ինչ հաշվարկած էր, նույնիսկ այն,որ կես ժամ շուտ էր եկել, պետք էր սիրտը նորից նույն կերպ բաբախեր, ինչպես մինչև բարձրանալը: Հանեց հրացանը, խլացուցիչը ձգեց փողի ծայրին, տեղադրեց օպտիկական սարքը ու ճեղքից դուրս հանեց փողը: Միայն թե ոչ մի արտառոց բան չպատահի’ այդ էր միակ մտահոգությունը: Հրացանը ձիգ սեղմեց ուսին ու աչքը հպեց օպտիկական սարքին: Կարծես ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, ուր որ է գիրուկ բանկիրը կերևա:

четверг, 29 мая 2014 г.

Հետաքրքիր փաստեր սիրո մասին


Սեր՝ սա պարզապես երեք տառ չէ, սա ամենահանելուկային, անսպասելի և գեղեցիկ զգացմունքն է: Մի քանի փաստեր սիրո մասին՝
  • «Սեր» բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ:
  • Կան մարդիկ, ում տրված չէ զգալ սերը: Հոգեվերլուծաբանները այդ հիվանդությունը անվանում են հիպոպիտուիտարիզմ:

Ի՞նչ կլիներ, եթե Instagram-ը լիներ մի քանի դար առաջ (զվարճալի ֆոտոշարք)

«ВКонтакте»-ի օգտատերերը որոշել են երևակայել, թե ինչպիսին կլիներ  հայտնի նկարիչների, գիտնականների և պետական գործիչների Instagram-ի էջերը: Ստացվել է բավականին զվարճալի Histogram հավաքածու՝ սելֆիի սիրահար Լժեդմիտրիի, Կոլումբոսի, Լենինի, ում սիրելին իրեն լուսանկարել է քնած ժամանակ և շատ ուրիշների instaփոստեր, ոչ պակաս հետաքրքիր ու զվարճալի մեկնաբանություններով՝ կոլեգաների և ընդդիմախոսների կողմից:
Գեղեցկուհիները սիրում են սելֆիներ հրապարակել Instagram-ում, և Մոնա Լիզան, ով իր ժամանակների ամենազգլխիչ գեղեցկուհիներից էր, նույնպես հետ չի մնացել՝

Если бы Instagram придумали несколько веков назад

Google ընկերությունը հասարակության դատին է ներկայացրել «անօդաչու» ավտոմոբիլ (video)

Google показала беспилотные авто для пользователей (видео)
Նախատիպի նախնական տարբերակը
Google ընկերությունը հասարակության դատին է ներկայացրել «անօդաչու» ավտոմոբիլ, առանց ղեկանվի, աքսելերատորի և արգելակման ոտնակների: Հենց այսպիսի ավտոմոբիլներով ապագայում կերթևեկեն նրանք, ովքեր սիրում են SMS գրել ղեկին կամ ալկոհոլի ազդեցության տակ վարել :

суббота, 22 марта 2014 г.

Մարտի 22-ը՝ Տաքսիստների միջազգային մասնագիտական տոն



Մարտի 22-ը ամբողջ աշխարհի տաքսիստները նշում են որպես մասնագիտական տոն՝ Տաքսիստների միջազգային օր: Հենց այս օրը՝ 1907 թվականին, Լոնդոնի փողոցներում հայտնվեցին ավտոմոբիլներ՝ կահավորված հատուկ հաշվիչներով:

Լոնդոնյան փոխադրողները հաշվիչը անվանեցին «տաքսիմետր»՝ ֆրանսերեն «տաքս» (վճար) և հունական «մետրոն» (չափել) բառերից:Այդ ժամանակներից սկսած, քաղաքային անհատական փոխադրամիջոցը սկսեցին անվանել «տաքսի», իսկ փոխադրողներին տաքսիստ:Առաջին լոնդոնյան տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին:Դեղին գույնը, որ մենք համարում ենք տրադիցիոն այս մեքենաների համար, հայտնվեց Hertz Corporation-ի հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»:

воскресенье, 9 марта 2014 г.

Audi-ի պատմությունը



Այս ավտոգիգանտը ստեղծվեց,որքան էլ որ անհավատալի լինի, դատարանի որոշմամբ 1910 թվականին: Քննարկվում էր Ավգուստ Խորխի գործն ընդդեմ HORaCH ընկերության իր նախքին աշխատակիցների:Գործընկերների պայմանավորվածության արդյունքում ինքնահավան Խորխը ստիպված եղավ հեռանալ սեփական ֆիրմայից, որը ստեղծել էր ինքը Zwickau քաղաքում 1899 թվականին: Մի քանի տարի անց նույն քաղաքում նա ստեղծեց մի նոր ընկերություն, բնականաբար կրկին կնքելով այն իր անունով:Իհարկե նույն ոչ մեծ քաղաքում նույն անվամբ երկու ընկերությունները չէին կարող գոյություն ունենալ. կրկին դատարանի որոշմամբ երկրորդը վերանվանվեց AUDI, Ինչը լատիներեն նույն թարգմանությունն ուներ ինչ HORCH-ը՝ «լսել»:


пятница, 21 февраля 2014 г.

Թյունինգապատ գերհզոր Mercedes-Benz SL63 AMG` Brabus-ից

Գերմանական Brabus թյունինգային ընկերությունը լիցքավորել է Mercedes-Benz SL63 AMG ռոդսթերը և կառուցել գերհզոր սպորտային ավտոմեքենա` Brabus 850 SL: Սերիական արտադրության` առանց այդ էլ հզոր ավտոմեքենան, վերածվել է աշխարհի գրեթե ամենահզոր ատոմեքենաներից մեկը: Հզորացված շարժիչից բացի, մեքենան բազմաթիվ դեկորատիվ աքսեսուարներ է ձեռք բերել. նորացված ներքին հարդարում, լայն անվասկավառակներ, առջևի նոր բամպեր, արտանետման նոր համակարգ: Brabus 850 SL-ը հագեցած է 5,5լ ծավալով V8 շարժիչով, որը 850 ձիաուժ է ապահովում: Աշխարհի ամենաարագ դասական ռոդսթերի առավելագույն արագությունը ցնցող է` 370 կմ/ժ:




четверг, 22 августа 2013 г.

Opel-ի նոր «Երկնային» կոնցեպտը` Monza concept

Չնայած սպասումներին Opel Monza-ն ինժեներները իրականացրեցին ոչ թե կուպեի, այլ արտասովոր լուծումներով ունիվերսալի տեսքով:

вторник, 20 августа 2013 г.

Ferrari-ն նման է գեղեցիկ կնոջ: Դու փնտրում ես նրան, փափագում ես, տեսնում..




«Ferrari-ն նման է գեղեցիկ կնոջ: Դու փնտրում ես նրան, փափագում ես, տեսնում ես ու ամեն անգամ նա քեզ զարմացնում է:Հետո դու նրա հետ գնում ես ռեստորան, խոսում ես նրա հետ, միասին գեղեցիկ գիշեր եք անցկացնում ու հենց այստեղ Նա կարող է քեզ հիասթափեցնել,բայց Ferrari-ն ձեզ երբեք չի հիասթափեցնի»,_ ասում է Ferrari-ի նախագահ և տնօրենների խորհրդի նախագահ Լուկա Դե Մոնտեձեմոլոն` ներկայացնելով Ferrari-ի նոր սուպերքարը` LaFerrari-ն: Այս առիթով Մարանելլոյում,ուր գտնվում է Ferrari-ի գործարանը, կազմակերպվել էր մասշտաային շնորհանդես: Իսկ ինչ վերաբերում է սուպերքարին` դա 3-րդ սուպերքարն էր, Լուկա Դե Մոնտեձեմոլոյի ղեկավարության շրջանում F50-ց ու ENZO-ից հետո և առաջին հիբրիդային մեքենան, որն արտադրվել է Մարանելլոյում: Բոլոր 499 մեքենաները, որ պիտի արտադրվեն, արդեն վաճառված են,որը կարծես թե ոչ ոքի չի էլ զարմացնում: Ամենակարևրն այն է, որ դա հնարավորություն է ստեղծում հայտնվել Մարանելլոյի գործարանում:

ՀԵՂ`Գագիկ Մամուլյան